Շրջակա միջավայրի նախարարը մեծ ծառատունկին մասնակցեց «Սեւան Ազգային պարկ» -ի Մարտունու տեղամասում. տնկվեց 10 հազար ծառ

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը մեծ ծառատունկին մասնակցեց «Սեւան Ազգային պարկ» -ի Մարտունու տեղամասում: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նախարարի հետ ծառատունկին մասնակցեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը, «Սեւան Ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Աբելյանը, պաշտոնական այլ անձինք: Ծառատունկը կատարվեց Մարտունու ռազմական ոստիկանության շենքի հարակից տարածքում, «Սեւան Ազգային պարկ» ՊՈԱԿ աշխատակիցների ուժերով:

Տնկվեց 10 հազար ծառ՝ հիմնականում բարդի եւ սոճի: Ծառատունկի ավարտին նախարարը զրուցեց «Սեւան Ազգային պարկ»-ի ղեկավարության եւ աշխատակիցների հետ՝ քննարկելով առաջնահերթ լուծում պահանջող բնապահպանական, ինչպես նաեւ աշխատանքային ընթացիկ խնդիրներ: Ռոմանոս Պետրոսյանը խոսեց նաեւ ծառատունկի իրականացման, հետագա պահպանության ու խնդիրների մասին:

«Այսօր մենք Գեղարքունիքում ենք Հայաստանում 10 միլիոն ծառատունկ կատարելու ծրագրի շրջանակներում: Ընտրվել է այնպիսի տեղանք, որպեսզի ապահովված լինի նաեւ տնկված ծառերի խնամքն ու պահպանությունը: Ծառատունկը կընթանա մի քանի փուլերով, եւ կավարտվի այս տարվա ընթացքում: Նկատելի ծավալի ծառատունկ կիրականացվի նաեւ Գեղարքունիքի մարզում: Այն կներառի ինչպես «Սեւան Ազգային պարկ» -ի տարածքը, այնպես էլ՝ բնակավայրերի ներսի կամ շրջակայքի տարածքները»,-ներկայացրեց Ռոմանոս Պետրոսյանը:

Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի պարտականությունները կատարող Մարտին Պետրոսյանի՝ Գեղարքունիքի մարզում ընդհանուր ծառատունկի օր հայտարարված է 2021 թվականի ապրիլի 25-ին, որի ընթացքում նախատեսվում է տնկել մինչեւ 20 հազար ծառ:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի