Բարսեղյանը ցանկություն ունի հեռանալ իր ներկայիս ակումբից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ցանկություն ունի հեռանալու ներկայիս ակումբից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ղազախական ԶԼՄ-ները: Բարսեղյանը ուզում է հեռանալ «Աստանայից», քանի որ գոհ չէ: Հայ կիսապաշտպանին դուր չի գալիս, որ ակումբն ուշացնում է աշխատավարձը: «Աստանան» էլ մտադիր է Բարսեղյանի տրանսֆերից գումար վաստակել` վաճառելով հայ ֆուտբոլիստին:
Տիգրան Բարսեղյանի պայմանագիրը ղազախական «Աստանայի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբեր: