ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տոտենհեմ»-ի եւ «Մանչեսթր Յունայթեդ»-ի միջեւ ֆուտբոլի Անգլիայի առաջնության մրցախաղի հեռարձակումն Իրանի պետական հեռուստաալիքով բազմակի ընդհատվել Է կադրում կին մրցավարի հայտնվելու պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Daily Mail-ը:
Եզրային մրցավարներից մեկը, որն սպասարկել Է խաղը, եղել Է Շոն Մեսսին, որը գտնվել Է մրցավարի համար ավանդական հանդերձանքով՝ մարզաշապիկով, շորտով եւ մինչեւ ծնկները հասնող զանկապաններով: Հենց որ նա հայտնվել Է կադրում, Էկրանի վրա խաղի փոխարեն ցուցադրել են «Տոտենհեմ»-ի մարզադաշտի համայնապատկերը: Հաղորդվում Է, որ դա արվել Է այն բանի համար, որպեսզի հեռուստադիտողները չտեսնեն մրցավարի ոտքերի մերկ մասերը:
Հաշվարկների համաձայն, հեռարձակումն ընդհատվել Է ավելի քան հարյուր անգամ: «Տոտենհեմ»-«Մանչեսթր Յունայթեդ» մրցախաղն անցկացվել Է ապրիլի 11-ին եւ 3:1 հաշվով ավարտվել ՄՅու-ի հաղթանակով: Ավելի վաղ Իրանում գրեթե 40 տարի գործել Է մի օրենք, որի համաձայն, կանանց արգելվել Է այցելել ֆուտբոլային մրցախաղերի: 2019 թվականի աշնանը հաղորդվել Է, որ նրանց, ի վերջո, թույլատրվել Է մարզադաշտեր գնալ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: