Հրազդանում  վերսկսվել են կորած քաղաքացու որոնողական աշխատանքները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրազդան քաղաքում վերսկսվել են ապրիլի 9-ից կորած քաղաքացու որոնողական աշխատանքները, որոնք շարունակվել էին մինչև ապրիլի 11-ը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից` ապրիլի 11-ին ժամը 23:11-ին, մթության և եղանակային պայմաններից ելնելով որոնողական աշխատանքները դա­դարեցվել էին։

Այդ նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ապրիլի 9-ին, ժամը 19:29-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում քաղաքացի Ց․ Ն․-ն (ծնված` 1965 թ․) փորձում է ինքնա­սպան լինել՝ նետվելով «Աղբյուրակ» ջրամբարը։ Փրկարարներն «Աղբյուրակ» ջրամբարի ափամերձ հատվածում հայտնաբերել էին քաղաքացու անձնական իրերը։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են 7 փրկարար և 20 ոստիկանության աշխատակից:

Հայերեն

Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի. Թրամփ

Հայաստանի և Հնդկաստանի միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

Ուշակովը չի բացառել, որ Աբու Դաբիում եվրոպացիների հնարավոր ներկայությունը կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները

ԹՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել Անկարայում

Արծվիկ Մինասյանն առաջարկում է հակամրցակցային համաձայնությունները բացահայտելու համար ԱԲ կիրառել

Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձը

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն