Մխիթարյանը հնարավոր է, որ մասնակցի «Այաքս»-ի դեմ պատասխան խաղին 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է, որ մասնակցի Եվրոպա լիգայի «Այաքս»-ի դեմ պատաստխան խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան: «Մխիթարյանը դեռևս մեկ անգամ է մասնակցել թիմի ընդհանուր մարզմանը, բայց շատ կարևոր է, որ Մխիթարյանը պատրաստ լինի «Այաքսի» դեմ պատասխան խաղին»,- ասել է մասնագետը:

Նախօրեին Իտալիայի ֆուտբոլի առաջնության30-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Բոլոնիա»-ին: Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած խաղում «գայլերին» հաջողվեց հանդիպման հաշիվը բացել առաջին կեսի վերջնամասում, աչքի ընկավ Պեդրոն: Երկրորդ խաղակեսում ոչ «Ռոմա»-ն իրացրեց իր պահերը, ոչ էլ «Բոլոնիա»-ն:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով մոտ մեկ ամիս չէր խաղում վնասվածքի պատճառով, մեկնարկային կազմում չէր, սակայն 68-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման:

Եվրոպա լիգայի «Ռոմա»-«Այաքս» պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին: Թիմերի առաջին խաղում «Ռոմա»-ն հաղթել էր 2:1 հաշվով:

Հայերեն Русский

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը

Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և գործնական համագործակցության վրա. Զարեհ Սինանյան

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդիում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

Ֆրանսիայի վարչապետն արհմիությունների հետ հանդիպում կանցկացնի 575 000 մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերից հետո

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը տեսազանգի ձևաչափով զրուցել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ

Իրանի և ԱՄԷ-ի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Կինոարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը կազմել է 100 մլն դրամ․ ԿԳՄՍ նախարար

Քուշները հայտնել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ Բրյուսելում արդյունավետ բանակցությունների մասին

Փաշինյանը համոզված է, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն

Շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումը