Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը կորուստներով է մոտենում Ռուսաստանի hետ հանդիպմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հավաքականըկորուստներով է մոտենում ՈՒԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլի 5-րդ մրցափուլիՀայաստան-Ռուսաստանհանդիպմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Վնասվածքի պատճառով թիմին չի կարողանա օգնելՎիտինյոն: Նրա փոխարեն հավաքական է հրավիրվելՀակոբ Ուզունյանը: Որակազրկման պատճառով խաղին չի մասնակցիՍարո Գալստյանը: Հավաքականին չի միացել նաև դարպասապահՌոբերտ Բոյարկինը:

Այսպիսով, մեր թիմի կազմում այսօրվա խաղին նախապատրաստվում են հետևյալ ֆուտբոլիստները.

Լուան Բարբոսա Մյուլլեր -«Ֆունդաո» (Պորտուգալիա)

Արտյոմ Զաքարյան -«Լոգիկոն»

Արթուր Մկրտչյան -«Լեո»

Գարեգին Մաշումյան -«Լեո»

Հակոբ Ուզունյան -«Լեո»

Սարգիս Մարգարյան -«Բորիսով-900» (Բելառուս)

Վլադիմիր Սանոսյան -«Դինամո Սամարա» (Ռուսաստան)

Դավիթ Ասլանյան -«ՎՌԶ» (Բելառուս)

Արթուր Մելքոնյան -«Ստալիցա» (Բելառուս)

Ռաֆիկ Բաղդասարյան -«Սիգմա-Կ» (Ռուսաստան)

Ռաֆիկ Մելիքյան -«Արարատ-Արմենիա»

Նիկիտա Խրոմիխ -«Դինամո Սամարա» (Ռուսաստան)

Դենիս Նևեդրով -«Տյումեն» (Ռուսաստան):

Հայաստան-Ռուսաստանհանդիպումը կկայանա ապրիլի 9-ին:

Հայերեն