Հասարակական

Գործատուն կկարողանա աշխատակցին խրախուսել՝ ընկերության բաժնետոմս տալով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի մի շարք կարգավորումներ ներկայումս համահունչ չեն գործարար աշխարհում տեղի ունեցող զարգացումներն, որոնք իրենց ազդեցությունն են ունենում կորպորատիվ իրավունքի զարգացման վրա:

«Նախագծով առաջարկվում է թույլատրել տարբեր դասերի հասարակ բաժնետոմսերի թողարկումը: Ներկայումս ունենք երկու տեսակի բաժնետոմս՝ հասարակ և արտոնյալ: Արտոնյալի հիմնական էությունն այն է, որ սովորաբար չեն ունենում քվեարկելու իրավունք, փոխարենն ավելի լայն հնարավորություններ է ընձեռում շահաբաժին ստանալու կամ ընկերության լուծարման շրջանում ավելի առաջնային դիրքում է իրենց պահանջների բավարարումը: Այժմ թույլ ենք տալիս, որ հասարակ բաժնետոմսերը նույնպես ունենան դասեր և այս առումով ապահովում ենք ճկունություն: Ճկունությունն այն է, որ որոշակի դասի սովորական բաժնետոմսը կարող է ավելի շատ քվեարկելու հնարավորություն ընձեռի, իսկ մեկ այլ դասի բաժնետոմս ավելի քիչ մասնակցի ընկերության կառավարմանը, բայց ավելի լայն հնարավորություն ունենա: Սա անում ենք, որովհետեւ ներդրողների ճաշակը շատ տարբեր կարող է լինել»,-ասաց Բադասյանը:

Փոփոխություններ են նախատեսվում նաև աշխատակիցների բաժնետիրացման մասով: Նախարարի խոսքով՝ Հայաստանում աշխատակիցների բաժնետիրացումը գործող կարգավորումներով հնարավոր է միայն խիստ կարգավորումների կիրառմամբ եւ միայն հետգնված բաժնետոմսերի հաշվի, այնինչ՝ աշխատողներին բաժնետոմսերով խրախուսելը բավականին տարածված գործիք է, որը հնարավորություն է տալիս խրախուսել աշխատողներին եւ կանխել արտահոսքը ընկերությունից:

«Ուստի նախագծով նախատեսվում է ներդնել աշխատակիցների բաժնետիրացման ժամանակակից եւ գործուն մոտեցումներ: Այսինքն` հնարավորություն ենք տալիս, որ գործատուն իր աշխատակցին կարողանա արտոնյալ պայմաններով բաժնետոմս տալ՝ կանխելով նրա հեռանալը»,- ասաց Բադասյանը:

Հայերեն

Մահացել է Ստեփանավանի դենդրոպարկի հիմնադիր Վիտալի Լեոնովիչը

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ

ՀՀ-ն բարձր է գնահատում Սլովենիայի դիրքորոշումը Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման վերաբերյալ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականում թույլ մարզիկ չկա. Արմեն Բաբալարյան

«Seaside Startup Summit»-ը մեծ ներուժ ունի վերածվելու գլոբալ նորարար բրենդի, որը Հայաստանը կարող է արտահանել. ԲՏԱ նախարար

Հայաստանը կարևորում է Սլովենիայի հետ ընդհանուր արժեքների ու փոխադարձ շահերի վրա հիմնված բարեկամական հարաբերությունները․ Միրզոյան

IDBank-ը միացել է BACEE-ին․ Բուդապեշտում անդամակցության պայմանագիր է կնքվել

Վալոդյա Գրիգորյանը ստանձնել է Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը

Չինաստանը մաքսատուրքային պատերազմի մեջ մեղադրել է ԱՄՆ-ին

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ԱԺ-ում