Հայաստան

Մահացել է Ստեփանավանի դենդրոպարկի հիմնադիր Վիտալի Լեոնովիչը

1 րոպեի ընթերցում

Մահացել է Ստեփանավանի դենդրոպարկի հիմնադիր Վիտալի Լեոնովիչը

Մահացել է Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկի հիմնադիր Վիտալի Լեոնովիչը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ 

«Խորը ցավով տեղեկացա Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկի հիմնադիր Վիտալի Լեոնովիչի մահվան մասին։

Ցավակցում եմ Վիտալի Լեոնովիչի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել են նրան։

Սա մեծ կորուստ է բնապահպանական համայնքի համար։ 

Վիտալի Լեոնովիչը համեստությամբ ու անկոտրում նվիրումով տարիներ շարունակ կերտում էր մի աշխարհ, որտեղ բնությունն ու մարդը կարող են ապրել ներդաշնակության մեջ։

Վիտալի Լեոնովիչի թողած ժառանգությունը շարունակվելու է ապրել անտառի, աճող ծառերի, նրա ձեռքով տնկված բուսատեսակների մեջ և, ամենակարևորը, նրա գործին հավատարիմ մասնագետների մեջ»,- գրել է Սիմիդյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում