Տնտեսություն

Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ

1 րոպեի ընթերցում

Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ

Սևանա լիճ այս տարի բաց է թողնվել «Ամառային» իշխանի 38 հազար 800 հատ և «Գեղարքունի» իշխանի 36 հազար հատ մանրաձուկ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի կատարման արդյունքների մասին հաշվետվության ներկայացմանը:

«2024 թվականին 87 հազար 300 հատ «Ամառային» իշխանի, 302 հազար «Գեղարքունի» ենթատեսակի մանրաձուկ ենք բաց թողել Սևան, այսինքն՝ շուրջ 389 հազար մանրաձուկ, 2025 թվականին՝ 38 հազար 800 հատ «Ամառային» և 36 հազար հատ «Գեղարքունի» մանրաձուկ: Տարեվերջին այդ թիվն ուզում ենք հասցնել 520 հազարի: Նպատակ ունենք այդ թվերը հետզհետե մեծացել՝ հասցնելով մինչև 1 մլն հատ մանրաձկի»,-ասաց Սիմիդյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ Սևանի կողակի վերականգնման ուղղությամբ հաջողություններ կան: Կարողացել են ձեռք բերել շուրջ 2000 մայրական առանձնյակ: Առաջիկայում նաև կողակի արտադրության, վերարտադրության և Սևանա լիճ բաց թողնման գործընթաց կսկսեն: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում