Հայաստան

Վերջին չորս տարում Հայաստանում տնկվել է շուրջ 3.2 միլիոն ծառ. նախարար

1 րոպեի ընթերցում

Վերջին չորս տարում Հայաստանում տնկվել է շուրջ 3.2 միլիոն ծառ. նախարար

Վերջին չորս տարում անտառպատման և անտառվերականգնման միջոցառումների շրջանակում Հայաստանում տնկվել է շուրջ 3.2 միլիոն ծառ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

«2024 թվականին պետական բյուջեով ֆինանսավորվել է 337 հեկտար տարածքում իրականացված անտառտնկման ծրագիր։ Բացի այդ, մոտ 1100 հեկտար անտառ ևս վերականգնվել կամ ստեղծվել է միջազգային դրամաշնորհային ծրագրերի և ներհայաստանյան հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ»,- ասաց Սիմիդյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում