Քաղաքականություն

Վալոդյա Գրիգորյանը ստանձնել է Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը

1 րոպեի ընթերցում

Վալոդյա Գրիգորյանը ստանձնել է Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը

Փարաքար խոշորացված համայնքում ապրիլի 16-ին կայացել է նորընտիր ավագանու առաջին նիստը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  նիստի ընթացքում «Միասնություն» դաշինքի ցուցակը գլխավորող Վալոդյա Գրիգորյանն օրենքի ուժով ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը, քանի որ ընտրությունների արդյունքներով դաշինքը հավաքվել էր քվեարկության մասնակիցների ձայների 50 տոկոսից ավելին։ 

Փարաքար համայնքի ղեկավարի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 19-ին։ 

Փարաքարի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները նիստին չեն մասնակցել։ 

Մարտի 30-ին կայացած Փարաքարի ավագանու ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 7 մանդատ, «Միասնություն» կուսակցությունների դաշինքը ստացել է 12 մանդատ, 2 մանդատ էլ ստացել է «Ազգային առաջընթաց» կուսակցությունը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում