Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում կկայանա երկու հանդիպում
1 րոպեի ընթերցում
![Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում կկայանա երկու հանդիպում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/04/1048142.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում ապրիլի 6-ին կկայանա քառորդ եզրափակիչի երկու հանդիպում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ կընդունի Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն անգլիական «Լիվերպուլին»: «Մանչեսթեր Սիթին» էլ կխաղա Դորտմունդի «Բորուսիայի» հետ:
Երկու հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին: Քառորդ եզրափակիչի մյուս երկու հանդիպումները կկայանան ապրիլի 7-ին: