Սպորտ

Նպատակ ունենք «Our Game» կանանց միջազգային այս մրցաշարը շարունակական դարձնել. Աննա Թադևոսյան 

2 րոպեի ընթերցում

Նպատակ ունենք «Our Game» կանանց միջազգային այս մրցաշարը շարունակական դարձնել. Աննա Թադևոսյան 

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում պատմության մեջ առաջին անգամ անցկացվող կանանց ֆուտբոլի «Our Game» («Մեր խաղը») միջազգային մրցաշարը հնարավոր է շարունակական կդառնա:

«Քանի որ այս շրջանում ՖԻՖԱ-ի կողմից նախատեսված ընկերական խաղերի միջազգային օրերն էին, մենք էլ որոշեցինք կազմակերպել նմանատիպ մրցաշար: Մեր նպատակն այն է, որ կանանց ֆուտբոլի մասին Հայաստանում շատ խոսվի: Մասնակից հավաքականները կոնկրետ ընտրվել են` հաշվի առնելով մեր մակարդակը և նրանց մակարդակը: Նպատակ ունենք «Our Game» կանանց միջազգային այս մրցաշարը շարունակական դարձնել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՖՖ գործկոմի անդամԱննա Թադևոսյանը:

Անդրադառնալով հավաքականի վիճակին` Թադևոսյանը շեշտեց, որ կորոնավիրուսի համավարակը մեծ հետևանք չի թողել թիմի վրա: «Կանանց հավաքականի նոր մարզիչը շատ բազմափորձ է, երկար տարիներ աշխատել է տղամարդկանց ֆուտբոլում, առաջին անգամն է, որ մարզում է կանանց թիմ»,- առանձնացրեց նա:

Հայաստանում պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի կանանց ֆուտբոլի միջազգային ընկերական մրցաշար։Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կազմակերպում է կանանց միջազգային ընկերական մրցաշար, որը կկրի Our Game անվանումը։ Մրցաշարին մասնակցելու են Հայաստանի, Լիտվայի, Լիբանանի և Հորդանանի կանանց հավաքականները։ Մրցաշարի հանդիպումները կանցկացվեն Երևանում և Չարենցավանում։ Հանդիպումների մուտքն ազատ է։

Վարվառա Հայրապետյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում