Ֆրանսիան կկազմակերպի Pfizer եւ Moderna պատվաստանյութերի թողարկումն իր տարածքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս շաբաթ Ֆրանսիան սկսում Է այն պատվաստանյութի արտադրությունը, որը մշակվել Է Pfizer Inc եւ BioNTech ընկերությունների կողմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ֆրանսիական հեռուստատեսությունը: Արտադրությունը կկազմակերպեն ֆրանսիական Delpharm դեղագործական ընկերության օբյեկտներում, որը գտնվում Է Սեն-Ռեմի-սյուղ-Ավր կոմունայում:

Սպասվում Է, որ Ֆրանսիայում պատրաստված պատրաստուկի առաջին խմբաքանակը պատրաստ կլինի ապրիլի 7-ին: Ավելի ուշ նաեւ պլանավորվում Է արտադրություն սկսել Էնդր եւ Լուարա դեպարտամենտում, որտեղ գտնվում Է ֆրանսիական Recipharm դեղագործական ընկերության մասնաճյուղը: Այնտեղ արտադրելու են Moderna Inc պատվաստանյութը: Առաջին չափաբաժինները պետք Է պատրաստվեն մինչեւ ապրիլի վերջը: BFM-TV հեռուստաալիքի հաղորդման համաձայն, տարվա ընթացքում սպասվում Է նաեւ սկսել Sanofi եւ Janssen պատվաստանյութերի արտադրությունը:

Պլանավորվում Է, որ ընդհանուր առմամբ մինչեւ 2021 թվականի վերջը Ֆրանսիան պետք Է արտադրի 250 մլն չափաբաժին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր: Պատվաստանյութի արտադրության թեման Ֆրանսիայում ակտիվորեն քննարկվում Է վերջին ամիսներին: ԶԼՄ-ները, մասնավորապես, ափսոսանք են հայտնել, որ ֆրանսիական դեղագործական ընկերությունները հետ են մնացել մրցակիցներից եւ առայժմ չեն ավարտել COVID-19-ի դեմ սեփական պատվաստանյութերի վրա աշխատանքը, հաղորդել Է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:

Հայերեն Français Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա