Ֆուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը
2 րոպեի ընթերցում
![Ֆուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/04/1048062.jpg)
ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ՈԵՒՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ-2022-ի որակավորման խմբային փուլի վերջին երկու մրցափուլերին ընդառաջ սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Լուան Բարբոսա Մյուլլեր -«Ֆունդաո» (Պորտուգալիա)
Ռոբերտ Բոյարկին -«Ռոստով» (Ռուսաստան)
Արտյոմ Զաքարյան -«Արարատ-Արմենիա»
Էրիկ Հարությունյան - ՀՊՏՀ
Արթուր Մկրտչյան -«Լեո»
Սարո Գալստյան -«Լեո»
Գարեգին Մաշումյան -«Լեո»
Սարգիս Մարգարյան -«Բորիսով-900» (Բելառուս)
Վլադիմիր Սանոսյան -«Դինամո Սամարա» (Ռուսաստան)
Դավիթ Ասլանյան -«ՎՌԶ» (Բելառուս)
Արթուր Մելքոնյան -«Ստալիցա» (Բելառուս)
Վիտինյո -«Լյուբավա» (Լեհաստան)
Ռաֆիկ Բաղդասարյան -«Սիգմա-Կ» (Ռուսաստան)
Ռաֆիկ Մելիքյան -«Արարատ-Արմենիա»
Նիկիտա Խրոմիխ -«Դինամո Սամարա» (Ռուսաստան)
Դենիս Նևեդրով -«Տյումեն» (Ռուսաստան)
Այս անգամ հավաքականին են միացել նաևՆորիլսկի «Նիկելի» բրազիլացի խաղացողներ Ժուլիո Սեզար Բրոլո Զանոտտոն և Ալեքս Ապարեսիդու Ֆելիպե Սանթոսը, որոնք կմարզվեն թիմի հետ, սակայն, համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով, առայժմ չեն կարողանա մասնակցել պաշտոնական հանդիպումների:
ՈՒԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլի վերջին երկու մրցափուլերում Հայաստանի ազգային հավաքականը նախ ապրիլի 9-ին Երևանում կհյուրընկալի Ռուսաստանի ընտրանուն, ապա ապրիլի 14-ին Փարիզում ուժերը կչափի Ֆրանսիայի հավաքականի հետ։