Յուրաքանչյուր մարզիկ պիտի հասկանա, որ ազգը հաղթանակի կարիքը շատ ունի. Գիլոյանը` Օլիմպիական խաղերի մասին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերին երկար ժամանակ չի մնացել և տարին կարող է առանձնանալ նոր հաղթանակներով: Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար մինչ այս Հայաստանը դեռևս 6 ուղեգիր ունի: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղեկալ Կարեն Գիլոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում խոսեց մեր հնարավորությունների, նախապատրաստվելու ընթացքի մասին:

-Օլիմպիական խաղերին մասնակցության նախապատրաստական ի՞նչ փուլում ենք հիմա:

-Օլիմպիական խաղերը Միջազգային օլիմպիական կոմիտեի դաշտում են և կազմակերպիչներն էլ նրանք են, ինչը նշանակում է, որ Հայաստանում էլ Խաղերի պատասխանատուն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն է: Բայց ԿԳՄՍ-ն սերտորեն համագործակցում է ՀԱՕԿ-ի հետ: Մենք մի գործ ենք անում, մենք մի նպատակ ունենք` Հայաստանը լավ ներկայացնել աշխարհին Օլիմպիական խաղերի ժամանակ: Իսկ դա նշանակում է, որ պետք է համադրենք մեր ուժերը և գնանք առաջ: Առայժմ հասկանալի պատճառներով օլիմպիական հավաքականն ամբողջական չէ: Սպասում ենք վարկանիշային մրցաշարերի ավարտին` հասկանալու համար ի վերջո ովքեր կգնան Տոկիո: Բայց մինչ այդ էլ պետությունը նպաստ է տալիս բոլոր օլիմպիականներին` նրանց, ովքեր արդեն իսկ ունեն վարկանիշ կամ մոտ են քվոտա ձեռք բերելուն: Առաջին անգամ մեր պատմության մեջ մարզիկները հոգեբանական աջակցություն են ստանալու մինչ խաղերը: Ձևավորվել է պրոֆեսիոնալ սպորտային հոգեբանների մի խումբ, որն աշխատում է մեր մարզիկների հետ:

-Թեև դեռևս վաղ է, բայց քանի՞ ուղեգրի ակնկալիք ունեք:

-Իսկապես շատ դժվար է միանշանակ ասելը: Սակայն ես իմ անձնական փորձով ու հաշվարկներով կարծում եմ, որ մոտ 14-15 մարզիկ: Թեպետ մեր ՀԱՕԿ-ի գործընկերների հետ զրույցում նրանք մի քիչ ավելի շատ մասնակցի ակնկալիք ունեն` 18-20: Լավ կլինի, եթե մենք 15 հոգուց բաղկացած թիմ ունենանք: Ասեմ ավելին, վարչապետի հետ աշխատանքային հանդիպումների ընթացքում մենք առանձնակի անդրադարձ ենք ունենում Օլիմպիական խաղերին:

-Կորոնավիրուսն ամբողջությամբ տակնուվրա արեց սպորտը: Ի՞նչ ազդեցություն ունեցավ և հիմա ի՞նչ ազդեցություն ունի այս ասպարեզի վրա:

-Միանշանակ շատ վատ ազդեցություն ունեցավ: Ամենավատն անընդհատության սկզբունքի խախտումն էր: Սպորտում, եթե դու ժամանակային առումով մեկ միավոր կորցնում ես, հետո հետ բերելու համար երկու ավելի միավոր պետք է ձեռք բերես: Շատերի համար քովիդը կարիերայի ավարտ էր: Խնդրի լուծումն այդ պահին ելքեր գտնելն է, օրինակ` մտածում ենք, եթե համավարակը նորից սաստկանա, ապա լուծումը մարզիկների` մարզաբազաներում ինքնամեկուսանալն է: Մարզադպրոցների առումով սա շատ բարդ է, բայց հավաքական թիմերի առումով` հնարավոր:

-Մինչ Ռիոյի Օլիմպիական խաղերը` Հայաստանն ուներ խթանիչ միջոցների հետ կապված լուրջ խնդիրներ: Կունենա արդյոք այս խաղերում նման խնդիր:

-Ես ձեզ վստահեցնում եմ, որ ոչ: Նախ մենք դոպինգ խնդիրներ ունեինք ծանրամարտում, բայց հաստատ ասում եմ, որ մեր ծանրորդներն այժմ ամբողջովին «մաքուր են»: Մենք որևէ խնդիր չունենք: Մենք հիմա գնում ենք նորմալ մարդկային ճանապարհով` շատ աշխատելով, շատ ջանք թափելով ստանալ նորմալ արդյունք:

Օրեր առաջ եմ հանդիպել Սիմոն Մարտիրոսյանի հետ: Նա ինքն անձամբ ասաց, որ խնդիր չունի: Ավելին մեր ծանրորդները մտածում են Օլիմպիական խաղերից առաջ ուսումնամարզական հավաք անցկացնել Տոկիոյում` WADA-ի (Հակադոպինգային համաշխարհային կազմակերպություն) հովանու ներքո անցկացվող հավաքին:

-Արդյոք պետական պարգևատրությունը կփոփոխվի:

-Դա օրենքով սահմանված է արդեն քանի տարի: Առայժմ որևէ փոփոխություն չկա այդ հարցում: Իհարկե երկրի ներկայիս իրավիճակը հաշվի առնելով դժվար թե էական մեծ փոփոխություն լինի:

-Հարցս ուղղում եմ ձեզ, որպես երկարամյա գործընկեր և հետո ԿԳՄՍ նախարարի տեղակալ. Հայաստանն այս տարի Օլիմպիական խաղերի չեմպիոն կունենա՞:

-Այո: Չեմպիոններ: Կուզենայի նաև հավելել. այն, որ մարզիկը միշտ պետք է գնա հաղթելու, դա աներկբա է: Այն, որ մարզիկի գործը հաղթելն է, դա սպորտի փիլիսոփայությունն է: Հատկապես մարզական հաղթանակներով պիտի մենք ծնկած դիրքից բարձրանանք: Յուրաքանչյուր մարզիկ, որը Տոկիոյում դուրս կգա ասպարեզ, պիտի կրկնակի մոտիվացված լինի` հասկանալով, որ ազգն այդ հաղթանակի կարիքը շատ ունի:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Հայերեն

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի