Երևանում Միշել Լեգրանին նվիրված համերգային երեկո կանցկացվի 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարի Քյոսայանը և իր ջազ քառյակը հանդես կգան աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել Լեգրանին նվիրված համերգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա ապրիլի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Ելույթ կունենան Վարշամ Գևորգյանը, Ալլա Սահակյանը, Կարինա Իգնատյանը, Սոնա Ումրոյանը, Նելլի Մանուկյանը, Արմեն Հովակիմյանն ու Արմեն Մովսիսյանը:

Կհնչեն Միշել Լեգրանի սիրված գործերը, հանրահայտ ջազային հիթեր, Գարի Քյոսայանի ստեղծագործությունները: Քյոսայանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրառում է արել՝ նշելով, որ կատարելու են նաև իր նոր գործերը:

Երեկոյի համակազմակերպիչը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն է:

Ֆրանսահայ կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ, ԱՄՆ ազգային կինոմրցանակի՝ «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի և«Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր Միշել Լեգրանը կոմպոզիտոր Ռայմոնդ Լեգրանի և հայազգի դիրիժորԺակ Հելյանիքույր Մարսել Տեր-Միքայելյանի որդին է։

Միշել Լեգրանը Փարիզի կոնսերվատորիայում դաշնամուր է սովորել, գիր և գրականություն: Ուսուցիչներից են եղել Լուսյետ Դեսկավն ու Նադիա Բուլանժեն: Ինչպես իր քույրը՝ Քրիստիան Լեգրանը, որը եղել է վոկալջազայինտարբեր խմբերի անդամ (Blue Stars, Double Six և Swingle Singers), Միշել Լեգրանը ևս տարվում է ջազով՝ 1947 թվականին Դիզի Գիպելսիի համերգն ունկնդրելուց հետո։ Միշելը մի քանի տարի անց սկսում է համագործակցել վերջինիս հետ և 1952 թվականին Դիզիի եվրոպական համերգների համար գրում է լարային նվագախմբի համար նախատեսված երաժշտություն։ Սրա համար Միշել Լեգրանը արժանանում է 3«Օսկար»-ի:

Նա գրել է ավելի քան 200 կինոֆիլմերի և հեռուստաֆիլմերի երաժշտություն: Լեգրանի «I love Paris»ալբոմը մեծ հաջողության է հասնում՝ 8 միլիոն օրինակի վաճառք գրանցելով։ Լեգրանը ձեռք է բերում միջազգային համբավ։ «Legrand Jazz» ալբոմի համար Միշել Լեգրանը 1958 թվականինՆյու Յորքում ձայնագրություններ է կատարում Մայլս Դևիսի, Ջոն Կոլտրեյնի, Բիլ Էվանսի հետ՝ դառնալով ժամանակակից ջազի հսկաների հետ համագործակցող առաջին եվրոպացիներից մեկը:

Հայերեն Русский

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հուլիսի 22-ի միջոցառումների անոնս