Տարածաշրջանային

Էրդողանը սպառնում է ողջ Եվրոպային, ես կթքեի նրա երեսին. NBA-ի թուրք հայտնի բասկետբոլիստ

1 րոպեի ընթերցում

Էրդողանը սպառնում է ողջ Եվրոպային, ես կթքեի նրա երեսին. NBA-ի թուրք հայտնի բասկետբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NBA-ի «Պորտլենդ Էրեյլզ Բլեյզերս» ակումբում հանդես եկող թուրք աշխարհահռչակ բասկետբոլիստ Էնես Քանթերը կրկին քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Gazzetta.gr-ն, լրագրողի հարցին, թե ինչ կասեր Էրդողանին, եթե հանդիպեր նրան, բասկետբոլիստը պատասխանել է. «Ես նրան կանվանեի բռնապետ։ Նա եսակենտրոն մարդ է, որն օգտագործում է իր իշխանությունը՝ մարդու իրավունքները խախտելու համար։ Էրդողանը ցանկանում է լինել միակ կարևոր մարդը Թուրքիայում։ Եթե լրագրողը կամ որևէ մեկը նրան դեմ է դուրս գալիս, հաջորդ օրը հայտնվում է բանտում: Այն ամենը, ինչ կատարվում է Թուրքիայում, ազդում է ամբողջ Եվրոպայի վրա, նա սպառնում է Եվրոպային: Սա անընդունելի է: Եթե ես Էրդողանի կողքին լինեի, երևի չէի խոսի նրա հետ, պարզապես կթքեի նրա դեմքին»։

Քանթերն ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստվում է ընդունել ԱՄՆ-ի քաղաքացիություն։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում