Հասարակական

ՃՇՀԱՀ-ի և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 236 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկաթգծի շինարարության և գծային տնտեսության մասնագետների պահանջարկով պայմանավորված՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր։ Փաստաթուղթը ստորագրել են ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Փաստաթղթի վավերացմանը ներկա էին մեր երկրում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և Երևանում «Ռուսական տուն» կենտրոնի տնօրենի տեղակալ Ացամազ Բիչենովը: Մինչ հուշագրի ստորագրումը՝ հյուրերը ճանանչողական այցով շրջել են համալսարանի ուսումնագիտական լաբորատորիաներում։

ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը վստահեցրել է, որ հուշագրի ստորագրումն ունի կարևոր նշանակություն: «Այս համագործակցությունը կարող է ամուր հիմք հանդիսանալ բուհ-գործատու փոխգործակցության համար, որը կնպաստի երկաթգծի շինարարության և շահագործման որակյալ կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը»,- նշել է ՃՇՀԱՀ ռեկտորը և հավելել, որ հուշագիրն ուսումնական գործընթացից բացի ներառում է նաև համագործակցության լայն շրջանակ՝ գիտահետազոտական և փորձարարական նախագծերի համատեղ իրականացում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գիտագործնական սեմինարների, համաժողովների և խորհրդակցությունների իրականացում:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը վերահաստատել է հուշագրի ստորագրման, ինչպես նաև այս ոլորտում կրթական ծրագրի ներդրման կարևորությունը և նշել, որ այս փաստաթղթով երկաթգծի ապագա ենթակառուցվածքների հիմքն է դրվում: «Մեր կազմակերպությունում արդեն աշխատում են ՃՇՀԱՀ-ի շրջանավարտները, որոնք երկաթուղու շինարարության և վերանորոգման ոլորտում արհեստավարժ մասնագետներ են, նրանցից շատերն էլ ընկերությունում զբաղեցնում են ղեկավար պաշտոններ»,- փաստել է ընկերության տնօրենը և վստահություն հայտնել, որ այն մասնագետները, որոնք ուսումնառություն կանցնեն այս բուհում, կդառնան այն հենքը, որի վրա կկառուցվի երկաթուղու ապագան:

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է ներկաներին համագործակցության հուշագրի վավերացման կապակցությամբ՝ նշելով, որ այն ունի գործնական մեծ նշանակություն:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը շեշտել է, որ նմանատիպ ծրագրերը Հայաստանի համար շատ կարևոր են, քանի որ մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեղող մասնագիտություններ են ներդրվում կրթական գործընթացում: «Կարևոր առաջընթացներից է նաև այն, որ կրթական ծրագրերում համագործակցում ենք այն ոլորտի ներկայացուցիչների հետ, որոնք վերջնարդյունքի օգտագործողն են լինելու: Այս համատեքստում համագործակցության հուշագիրը միտված է երկաթուղու մասնագետների պատրաստմանը: Այսօր այցելել ենք նաև համալսարանում գործող լաբորատորիաներ, որոնց առկայությունը վկայում է մեծ առաջընթացի մասին: Մենք պետք է կարողանանք այս գիտական պոտենցյալը կիրառել ոչ միայն Հայաստանում, այլև՝ արտահանել ԱՊՀ երկրներ և Մերձավոր Արևելք»,- նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Հուշագրի համաձայն՝ համալսարանի շինարարության ֆակուլտետի բակալավրիատում վերաբացվում է «Երկաթգծի շինարարություն, գիծ և գծային տնտեսություն» մասնագիտությամբ կրթական ծրագիրը, որը ենթադրում է կադրերի պատրաստում և վերապատրաստում, գիտահետազոտական, փորձարարական նախագծերի իրականացում, ուսանողական ավարտական և որակավորման աշխատանքների համատեղ ղեկավարում:

Հայերեն

Ապրիլի 24-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԳԱԱ-ն ամփոփեց 2024 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության արդյունքները

Ամերիկյան ձայնագրման ընկերությունը միջազգային ճանաչման հնարավորություն կընձեռի հայ երաժիշտներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է բրազիլական ԶԼՄ-երի ներկայացուցիչներին

Աֆղանստանը Ռուսաստանում դեսպան կնշանակի՝ «Թալիբան»-ի արգելքի վերացումից հետո

Երևանում գիշերօթիկ դպրոցի հողամասն առանձին երկու գույքային միավորների բաժանելու մասին որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ

Զեղծարարության ի՞նչ տարբերակներ կան համացանցում այսօր

Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են իր խոսքերը Իվանյանի դեպքերի վերաբերյալ. 168.am

Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում մարդիկ սկսել են ավելի շատ խոսել Հայոց ցեղասպանության մասին. թուրք մտավորական

Ֆաբ Լաբ` Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղում