Հանրապետությունում առաջիկայում եղանակի կայունացում չի սպասվում. մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում այս տարվա մարտն աչքի է ընկնում եղանակային պայմաններրի բավական մեծ փոփոխություններով: Ականտես ենք լինում ջերմաստիճանի կտրուկ բարձրացումների ու անկումների:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ այս տարի Ռուսաստանի եվրոպական հատվածում գրանցվել է խիստ ցուրտ ձմեռ և ներկայում այդ շրջաններում ցածր ջերմային ֆոնը, ձնածածկույթը պահպանվում է: Հյուսիսից եկող արկտիկական օդային հոսանքնեը, անցնելով Ռուսաստանի եվրոպական մասով, փաստորեն, չեն ձևափոխվում, չեն տաքանում և գրեթե նույն ուժգնությամբ ներթափանցում են հանրապետության տարածք: Դրա համար առանձին ցուրտ օրերին գրանցվում են ջերմաստիճանի կտրուկ անկում, ձյան տեսքով տեղումներ, բուք քամու ուժգնացում:

«Մարտին, այսօրվա դրությամբ, օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայի սահմաններում է, տեղումների քանակը շրջանների մեծ մասում նորմայից ավելին է: Առաջիկա օրերին եղանակի կայունացում չի սպասվում, երեկոյան ժամերին կանխատեսվում է հերթական հզոր ցիկլոնի ներթափացւմը Հայաստանի տարածք: Երեկոյան ժամերից ողջ տարածքում տեղումները կվերսկսվեն, այդ ցիկլոնը կգործի մինչև մարտի 25-ը ներառյալը: Բոլոր շրջաններում սպասվում են տեղումներ, բարձր լեռնային շրջաններում ձյուն կտեղա, նախալեռներում հովտայն գոտիներում տեղումները սպասվում են անձրևի տեսքով»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ, հատկապես Արագածոտնի, Կոտայքի մարզերում: Տեղումները կուղեկցվեն ամպրոպներով, սպասվում է քամու ուժգնացում: Մարտի 26-ին տեղումները ժամանակավորապես կդադարեն, մարտի 27-ին Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված, տեղումները կվերսկսվեն, օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով: Ձյուն կտեղա Լոռու, Տավուշի մարզերում, լեռնային, նախալեռնային շրջաններում: Անձրևի տեսքով տեղումներ սպասվում են հանրապետության հովտային գոտինեում:

«Մինչև ամսի 27-ը ներառյալ չունենք եղանակի պարզեցում, դրանից հետո սպասվում է եղանակի պարզեցում, սակայն այն ուղեկցվելու է ջերմաստիճանի անկմամբ, և չի բացառվում, որ Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը նվազի մինչև -1…-2: Ինչ վերաբերում է ապրիլին, ապա օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի մոտ 1 աստիճանով, որն առանձնապես մեծ շեղում չէ, սակայն տեղումները կանխատեսվում են նորմայից ավելի: Ասեմ, որ ապրլին տեղումների նորման բավական մեծ է, իսկ նորմայից ավելի տեղումներ նշանակում է, որ ամսվա մեծ մասը հանրապետության տարածքում լինելու է անձրևային»,- հավելեց Գագիկ Սուրենյանը:

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից