Հուլյան օրացույցով Բախի ծննդյան օրը Երևանում հնչեց կոմպոզիտորի «Մագնիֆիկատը»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլյան օրացույցով Յոհան Սեբաստիան Բախի ծննդյան օրը հանճարեղ կոմպոզիտորի«Մագնիֆիկատը» երկար դադարից հետո առաջին անգամ ներկայացվեցՀայաստանում:Մեծակտավ ստեղծագործությունը կատարեցին Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը՝ Իտալիայից ժամանած դիրիժոր Ջանլուկա Մարչանոյիղեկավարությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի ունեցավ մարտի 21-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Որպես մենակատարներ հանդես եկան սոպրանոներՋուլիանա Գրիգորյանն ու Նունե Գրիգորյանը, մեցցո սոպրանո Անուշ Մարտիրոսյանը, տենոր Միքայել Գրիգորյանը և բաս Կիմ Սարգսյանը:

«Մագնիֆիկատի» կատարումն առանձնացավ բացառիկ վարպետությամբ և հիացրեց ունկնդրին: «Շատ ուրախալի է, որ չենք մոռանում Բախի ծննդյան օրը, ուրախալի է, որ հնչում է «Մագնիֆիկատը»: Չեմ հիշում, թե Հայաստանում այդ ստեղծագործությունը, երբ է հնչել կամ երբևէ հնչե՞լ է, բայց լավ է, որ կատարվում է: Ուրախալի էր տեսնել բեմում Երևանի պետական կամերային երգչախմբին. իր բազմավաստակ ղեկավարի կորստից հետո երգչախումբը պատվով հանդես եկավ: Ջանլուկա Մարչանոն մեր երաժշտության լավագույն բարեկամներից է, կարողացավ պատվով ու բարձր մակարդակով ներկայանալ: Մենք հաղորդակից դարձանք բարձր արվեստին»,-նշեց երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ պրոֆեսոր Մհեր Նավոյանը:

Տեր Ասողիկ քահանա Կարապետյանն էլ շնորհավորեց ներկաներին համերգի առթիվ:«Մեզ վեհացնողը քրիստոնեական արվեստն ու մշակույթն են, իսկ Բախը քրիստոնեական մշակույթի վերին շերտերն է մատուցում մարդկությանը: Երանի, որ նման կատարումները հաճախ լինեն, մանավանդ, մերօրյա կյանքում»,- նշեց նա:

Համերգին հնչեց նաև ԲախիԵրգեհոնի կոնցերտը, մենակատար՝Թերեզա Ոսկանյան: Երկու ստեղծագործությունների ավարտին հնչած երկարատև հոտնկայս ծափահարությունները հանդիսատեսի հիացմունքի վառ վկայությունն էին:

Հայերեն Русский

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ