Տարածաշրջանային

Թուրքիան դուրս է եկել Ստամբուլյան կոնվենցիայից

1 րոպեի ընթերցում

Թուրքիան դուրս է եկել Ստամբուլյան կոնվենցիայից

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ՝ երկիրը դուրս է եկել Ստամբուլյան կոնվենցիայից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, որոշումը հրապարակվել է թուրքական Resmi Gazete պաշտոնաթերթում:

Թուրքիան 2011 թվականին էր միացել Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիային, որը հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անունով:

Երկրի ընտանիքի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զեհրա Զումրութ Սելջուկը թվիթերյան իր միկրոբլոգում նշել է, որ թուրքական օրենսդրությունը կպաշտպանի կանանց իրավունքները: Նրա համոզմամբ՝ Թուրքիայի օրենսդրական համակարգը այնքան դինամիկ և ուժեղ է, որ կկարողանա ըստ անհրաժեշտության նոր կարգավորումներ իրականացնել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում