Արայիկ Հարությունյանը հանդիպել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կոլեկտիվի հետ

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 19-ին հանդիպել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կոլեկտիվի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախի Հանրապետության դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերձած պատերազմի հետևանքները, դրանք հաղթահարելու հնարավորությունները: Երկրի նախագահն ընդգծել է այդ հարցում կրթության և զարգացած տեխնոլոգիաների դերը: «Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կոլեկտիվն անմասն չպիտի մնա Արցախի հատկապես գիտակրթական ու տնտեսական ներուժը վերականգնելու ու զարգացնելու գործընթացից»,- իր խոսքում նշել է նախագահը՝ առաջարկելով ակտիվ ներգրավվել Հանրապետության կրթական համակարգի բարեփոխման աշխատանքներում:

Նախագահն անդրադարձել է նաև Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակին՝ նշելով, որ պատերազմից հետո Արցախի անվտանգության համակարգում կարևոր դեր ունի ՌԴ խաղաղապահ զորախումբը: Արցախի իշխանությունների առաջնային հումանիտար խնդիրներից մեկն այսօր տեղահանված բնակչության վերադարձի ապահովումն է, իսկ քաղաքական օրակարգի առաջնահերթություններն են Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման և անկախության միջազգային ճանաչման հարցերը:

Հայերեն

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են

COP17-ը պետք է գլոբալ նպատակները վերածի գործնական քայլերի և չափելի արդյունքների. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարները քննարկել են մի շարք հարցեր

Հայաստան է ժամանել Իսպանիայի Սոֆիա թագուհին

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը

Բոլսոնարուն ընդունել է պարտությունը Բրազիլի նախագահական ընտրություններում