Եվրոպայի երկրներում այժմ COVID-19-ի զոհերի թիվն ավելի է, քան 2020 թվականի նույն ժամանակամիջոցում. ԱՀԿ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոն նշում Է, որ Երոպայում այն մարդկանց քանակն, ովքեր մահանում են COVID-19-ից, այժմ ավելի բաձր Է, քան անցյալ տարի նույն ժամանակ: Մարտի 18-ին այդ մասին հայտնել Է բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն Կոպենհագենում կայացած ճեպազրույցում, որը հեռարձակվել Է Facebook-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անցյալ շաբաթ տարածաշրջանում նոր մահերի թիվը գերազանցել Է 900 հազարը: Ամեն շաբաթ տարածաշրջանում ավելի քան 20 հազար մարդ Է մահանում վիրուսի պատճառով: Այն մարդկանց թիվն, ովքեր Եվրոպայում մեռնում են COVID-19-ից, այժմ ավելի բարձր Է, քան անցյալ տարի այս ժամանակ, ինչն արտացոլում Է այդ վիրուսի լան տարածումը»,- նշել Է նա:

Նրա խոսքով, առավել լուրջ իրավիճակ Է ստեղծվել տարածաշրջանի այն մասերում, որոնք այդ հիվանդությունը հաջողությամբ հաղթահարել Էին 2020 թվականի առաջին կիսամյակում: Կենտրոնական Եվրոպայում, Բալկաններում եւ Բալթիկայի երկրներում հիվանդացությունը, հոսպիտալացումները եւ մահացությունն այժմ ամենաբաձրերից մեկն են աշխարհում: Հիվանդացությունը շարունակում Է աճել եւ շարժվում Է դեպի արեւելք:՛ Մենք տեսնում ենք COVID-19-ի դեպքերի թվի երեքշաբաթյա աճ, ըստ որում անցյալ շաբաթ Եվրոպայում արձանագրվել Է ավելի քան 1,2 միլիոն նոր դեպք»,- պարզաբանել Է Կլյուգեն:

Ըստ որում 53 երկրներից կամ տարածքներից 48-ը հայտնել Է մտահոգություն հարուցող բրիտանական B.1.1.7 մանրԷահիմքի մասն, որն աստիճանաբար գերակշռող Է դառնում Եվրոպայում: Այսօրվա դրությամբ տարածաշրջանի 46 երկրներում կատարվել Է պատվաստանյութի ավելի քան 107 միլիոն դեղաչափի ներարկում: 45 երկրներում բնակչության 3 տոկոսը պատվաստման լրիվ շրջան Է անցել, իսկ 23 երկրներից տվյալները ցույց են տալիս, որ առողջապահության աշխատողների 51 տոկոսն ստացել Է պատվաստանյութի թեկուզ մեկ դեղաչափ:

Մինչդեռ 27 երկրներ ներկայումս գտնվում են մասնակի կամ լիակատար մեկուսացման պայմաններում, 21 երկրներ աստիճանաբար թուլացնում են սահմանափակիչ միջոցները: Որոշները դա անում են՝ ելնելով այն ենթադրությունից, թե երկրներում պատվաստման մասշտաբների մեծացումն անհապաղ կհանգեցնի համաճարակաբանական իրավիճակ բարելավման: «Նման ենթադրություններ անելը վաղ Է»,- նախազգուշացրել Է Կլյուգեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար