Նախագահը ստացել է Արտակ Դավթյանին ԶՈՒ ԳՇ պետ նշանակելու միջնորդությունը. որոշում կկայացնի եռօրյա ժամկետում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը: «Նախագահը եռօրյա ժամկետ ունի որոշում կայացնելու»,- ասաց Պետրոսյանը:

Մարտի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար:Արտակ Դավթյանը ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրել է նաև 2018 թվականի մայիսի 24-ից մինչև 2020 թվականի հունիսի 8-ը: 2020 թվականի հուլիսի 16-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ։ 2020 թվականի նոյեմբերի 11-ին ազատվել է այդ պաշտոնից: Դավթյանը 2021թ. մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել էր հատուկ հանձնարարություններով ավագ սպա: Օնիկ Գասպարյանի պաշտոնավարումը որպես ԳՇ պետ դադարել է մարտի 10-ից:

Հայերեն Русский

Ռուբիոն Կուբայում փոփոխություններ ցանկացողներին կոչ է արել համագործակցել ԿՀՎ-ի հետ

Հոկտեմբերի 24-ը Պոլիոմիելիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Մալխաս Ամոյանը պարտություն կրեց ԱԱ-ի երկրորդ գոտեմարտում

Կիմ Չեն Ընը ժամանել է Չինաստանի սահմանամերձ Դանդուն քաղաք

Հայտնի է Հայաստանի ծանրորդների ելույթների ժամանակացույցն ԱԱ-ում

Պենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք

Մասնագիտական գիտելիքները պետք է լինեն բնության պահպանության ուղղությամբ իրականացվող քայլերի հիմքում. Ժաննա Անդրեասյան

Ուսանողները ծանոթացել են ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը և այցելել Կիրանցի սահմանազատված հատված

Ֆրանսիայում սահմանափակվել են բողոքի ակցիաները․ անվտանգության ապահովման համար կներգրավվի մինչև 70 հազար ոստիկան ու ժանդարմ

Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին