ՕԽ կամավորների համար հատուկ Covid ուղեցույցներ կլինեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի քաղաքային իշխանությունները Օլիմպիական խաղերին անդամագրված կամավորականների համար թողարկել են վարակի կանխարգելման ուղեցույց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Նպատակն է ստեղծել անվտանգ միջավայր ` խաղերից առաջ, դրանց ընթացքում և հետո:Առաջարկությունները հիմնված են COVID-19- ի դեմ պայքարի միջոցառումների վրա, որոնք պետք է իրականացվեն մարզահանդեսի ընթացքում: Կանոնների մշակմանը մասնակցել են Ճապոնիայի իշխանությունների, Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) և առաջատար բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Կամավորականներին խորհուրդ է տրվում քաղաքում գտնվելու ընթացքում կրել դիմակներ, օգտագործել ախտահանիչներ, պարբերաբար լվանալ ձեռքերը, խուսափել մարդաշատ վայրերիցև պահպանել սոցիալական հեռավորությունը։

Մրցումներից առաջ և հետո կամավորականնները հատուկ ծրագրով պետք է վերահսկեն իրենց առողջական, ֆիզիկական վիճակը, մարմնի ջերմաստիճանը և այլն: Խաղերի մասնակիցները և կամավորականները իրենց սմարթֆոնների վրա պետք է տեղադրեն համապատասխան ծրագիր ՝ շփումներին հետևելու համար:

Ընդհանուր առմամբ օլիմպիական խաղերում կաշխատի շուրջ 80 հազար կամավորական, որոնցից հազարն արդեն հրաժարական է տվել զգուշանալով կորոնավիրուսից:

Հայերեն

Կարող էի ավելին. Ալեքսանդրա Գրիգորյանը` ծանրամարտի ԱԱ-ում իր ելույթի մասին

ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է Իրանի դեմ հնարավոր հարվածների վերսկսման մասին. լրատվամիջոց

COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում. համաժողովի արդյունքները գերազանցել են սպասելիքները

Հայաստան-Ֆրանսիա համագործակցություն՝ փրկարարական կարողությունների ամրապնդման ուղղությամբ. ՓԾ տնօրենն ընդունել է Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդին

Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է

ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին

Հորդառատ անձրև հանրապետությունում. փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջիկա անելիքները

«ՀայՓաս» ընկերության «Երևան մոլ» առևտրի կենտրոնի գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը. ներկա է գտնվել ՀՀ վարչապետը

Եվրոպական ինդեքսներ - 30/10/26