Սպորտ

Հայաստանի օլիմպիական երկրորդ պատվիրակությունը մեկնել է Տոկիո 

2 րոպեի ընթերցում

Հայաստանի օլիմպիական երկրորդ պատվիրակությունը մեկնել է Տոկիո 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական երկրորդ պատվիրակությունը մեկնեց Տոկիո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարզիկներից Տոկիո են մեկնել լողորդներ Վարսենիկ Մանուչարյանը, Արթուր Բարսեղյանը, նրանց մարզիչ Արմինե Ավետիսյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը և մարզիչ Հովհաննես Դավթյանը, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը, Իզաբելա Յայլյանը, մարզիչ Վիգեն Խաչատրյանը, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը, Հովհաննես Բաչկովն ու Արման Դարչինյանը` հավաքականի երկրորդ մարզիչներ Ռոբերտ Պետրոսյանը և Կարեն Ղազարյանը:

Ավելի վաղ Տոկիո էին մեկնել նաև Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ և Խաղերում միակ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, հավաքականի մարզիչ Սեյրան Նիկողոսյանը, ինչպես նաև Հայաստանի օլիմպիական թիմի բժիշկներ Դավիթ Մոսինյանը և Հարություն Պրազյանը:

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Հայաստանն Օլիմպիական խաղերում ներկայացնելու ուղեգրեր են նվաճել 17 մարզիկներ` հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը (57 կգ) Վազգեն Թևանյանը (65 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ Իզաբելա Յայլյանը (59 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), եռացատկորդ Լևոն Աղասյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում