Սպորտ

2032 թվականի ամառային ՕԽ-ն կանցկացվեն ավստրիալական Բրիսբեն քաղաքում 

1 րոպեի ընթերցում

2032 թվականի ամառային ՕԽ-ն կանցկացվեն ավստրիալական Բրիսբեն քաղաքում 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2032 թվականի ամառային Օլիմպիական խաղերը կկայանան ավստրալական Բրիսբեն քաղաքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նման որոշում է կայացվել Տոկիոյում ընթացող Միջազգային օլիմպիական կոմիտեի 138-րդ համաժողովի ընթացքում: Բրիսբենը միակ թեկնածուն էր, որը հայտ էր ներկայացրել ՄՕԿ-ին:

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերից հետո 2024 թվականին ՕԽ-ը կկայանան Փարիզում, 2028 թվականին էլ կացնցկացվեն ամերիկյան Լոս Անջելես քաղաքում:

Ավստրալիան մինչ այս միայն երկու անգամ է ընդունել Օլիմպիական խաղերը: 1956 թվականին ՕԽ մայրաքաղաքը Մելբուռնն էր, իսկ 2000 թվականի խաղերը կայացան Սիդնեյում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում