Սպորտ

Օլիմպիական խաղերի բացմանը 1 000-ից պակաս հանդիսական կլինի 

2 րոպեի ընթերցում

Օլիմպիական խաղերի բացմանը 1 000-ից պակաս հանդիսական կլինի 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի Օլիմպիական խաղերի բաց պաշտոնական արարողությանը պաշտոնական անձանց մուտքի սահմանափակում կլինի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Kyogo գործակալությունը: Նման որոշման պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է: Կազմկոմիտեն մտադիր է խաղերի բացման մասնակցելու իրավունք տալ մոտ 1000 հանդիսականի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչները, ովքեր պատասխանատվություն են կրում Խաղերի անցկացման համար, հայտարարել են, որ ոչ մի մարզական համալիրում երկրպագուներ չեն լինի:

2020թվականի մարտի24-ին հայտնի դարձավ,որ Տոկիոյի32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են:Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը`Տոկիո-2020:Դրանք կմեկնարկեն2021թվականի հուլիսի23-ին և կեզրափակվեն օգոստոսի8-ին:

Հայաստանն Օլիմպիական խաղերում ներկայացնելու ուղեգիր նվաճել էին 17 մարզիկ` հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը(77 կգ), Արթուր Ալեքսանյանը(97 կգ), ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը(57 կգ)Վազգեն Թևանյանը(65 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը(52 կգ), Հովհաննես Բաչկովը(63 կգ),Արման Դարչինյանը(75 կգ), սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ Իզաբելա Յայլյանը(59 կգ), Սիմոն Մարտիրոսյանը(109 կգ), ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը(73 կգ), եռացատկորդ Լևոն Աղասյանը,լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում