Քաղաքականություն

Արա Այվազյանն անընդունելի է համարում ռազմագերիների վերադարձի հարցի քաղաքականացումը

1 րոպեի ընթերցում

Արա Այվազյանն անընդունելի է համարում ռազմագերիների վերադարձի հարցի քաղաքականացումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձի հարցի քաղաքականացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Այվազյանն ասաց խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանի հարցին:

«Այդ հարցը մեր ամենակարևոր հարցերից մեկն է: Հումանիտար այս կարևորագույն հարցի քաղաքականացումն անընդունելի է, ինչը նաև հաստատվում է միջազգային հանրության տարբեր դերակատարների կողմից: Տարբեր երկրների ղեկավարներ և միջազգային կառույցներ արդեն միջազգային ճնշումն ավելացնում են այս հարցում Ադրբեջանի վրա»,- ասաց Այվազյանը:

Արա Այվազյանը հավելեց, որ այս հարցն Ադրբեջանի համար դառնում է իսկապես խնդրահարույց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում