Ռուբեն Ռուբինյանի կարծիքով՝ ԲԴԽ նախագահը տապալել է իր առաքելությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանի կարծիքով՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը տապալել է իր առաքելությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի նիստի ընթացքում Ռուբինյանը Վարդազարյանին հիշեցրեց պատերազմից հետո արված հայտարարությունը, որտեղ Վարդազարյանը հղում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «վնգստացող դատավորներ» բառակապակցությանը:

Ռուբինյանը ԲԴԽ նախագահին հարց ուղղեց այն մասին, որ պատերազմի ավարտից հետո, երբ մահափորձ կատարվեց Ազգային ժողովի նախագահի դեմ, հայտնվեցին տեղեկություններ վարչապետի դեմ մահափորձ պատրաստելու մասին, Վարդազարյանը դատավորներին ուղղված հայտարարությամբ արդյոք զսպման, թե չզսպման կոչ էր անում:

«Դուք ըստ իս տապալել եք ձեր առաքելությունը, որպես ԲԴԽ նախագահ, դուք անցել եք քաղաքականության գիծը: Հաշվի առնելով այս ամենը, մտածել եք արդյոք հրաժարական տալու մասին, եթե չեք մտածել, արդյոք չեք կարծում, որ կարելի է սկսել մտածել այդ ուղղությամբ»,- նշեց Ռուբեն Ռուբինյանը:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտնեց, որ հրաժարական տալու մասին չի մտածել:

«Թույլ տվեք ես ինքս ընտրեմ այն ժամանակահատվածը, երբ մտածելու եմ այդ հարցի վերաբերյալ»,- նշեց Վարդազարյանը:

Հայերեն

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի