Գարեգին Բ-ն ընդունել է «Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնության անդամներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում փետրվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Երևանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Ուսանողները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին էին եկել համալսարանի դեկանի տեղակալ, պ․գ․թ․, դոցենտ Միքայել Մալխասյանի առաջնորդությամբ։

Նախ տիար Մալխասյանը, որդիական խոնարհությամբ ողջունելով Նորին Սրբությանը, տեղեկացրել է, որ ներկաները Երևանի պետական համալսարանի «Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնության անդամներն են։ Խոսքով հանդես է եկելնաև նախաձեռնության համահեղինակ տիար Էդուարդ Գալստյանը։ Վերջինս նշել է, որ նախաձեռնությունը միտված է նեցուկ և զորավիգ լինել պատերազմի հետևանքով իրենց զավակներին ու հարազատներին կորցրած ընտանիքներին։ Նա հույս է հայտնել, որ Եկեղեցին իր առաքելությանը հավատարիմ իր անփոխարինելի ներդրումն է բերում այս ուղղությամբ։

Ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է երիտասարդ ուսանողների նախաձեռնությունը՝ բերելով իր հայրապետական գնահատանքն ու օրհնությունը։ Հայոց Հովվապետը բնական և կարևոր է համարել ներկաների նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուրի պարտքն ու պարտականությունն է այս դժվարին պահին զորակցել այդ ընտանիքներին։

Խոսելով արցախյան երկրորդ պատերազմի կորուսնտերի մասին՝ Նորին Սրբությունը նշել է, որ մեր նահատակների հիշատակը պետք է մեզ համար ոգեշնչման աղբյուր լինի՝ ապրելու, արարելու և գալիքի նկատմամբ նոր հույսով լցվելու համար։ Վեհափառ Հայրապետն անդրադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագրին և նպատակներին, ինչպես նաև ծրագրի իրագործմանն ի նպաստ աշխարհասփյուռ թեմերի և բարերար հայորդիների կողմից ցուցաբերվող աջակցությանը։ Պատերազմի ընթացքում և հետպատերազմյա օրերին Եկեղեցու գործունեությանն անդրադառնալով՝ Նորին Սրբությունը տեղեկացրել է, որ կատարվել են ինչպես հոգեխնամական, այնպես էլ սոցիալական աջակցության ծրագրեր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իր հնարավորությունների սահմաններում փորձել է լուծել նաև տեղահանված արցախցի ընտանիքների կեցության հարցը։

Հայոց Հայրապետը երիտասարդների հետ խոսել է նաև վիրավորների, զոհվածների, գերության մեջ հայտնվածների և անհայտ կորածների ընտանիքներին հոգևոր խնամքի կարևորության մասին։ Այս կապակցությամբ իրազեկվել է, որ, նկատի ունենալով խնդրի նրբությունը, հոգևորականների համար կազմակերպվել են վերապատրաստման հատուկ դասընթացներ՝ համապատասխան մասնագետների ներգրավմամբ։

Նորին Սրբությունը տեղեկացրել է, որ ապագայում նախատեսվում է Մայր Աթոռին և վանքերին կից ստեղծել վերականգնողական կենտրոններ։

Վերջում հանդիպման մասնակիցներն իրենց հուզող հարցերն են ուղղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Հայերեն Русский

Կասեցվել է «պանիր «Սուլուգունի» արտադրատեսակի արտադրությունը

Պուտինը Ուիթքոֆին չի հանձնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ առաջարկներ պարունակող փաստաթղթեր. Պեսկով

Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները

COP17-ի շրջանակում կանցկացվի «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Կանադայի վարչապետն առաջին պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի դեմ երկարատև պատերազմի

Զելենսկին «սխալ և անընդունելի» է որակել Թրամփի մեղադրանքները, որ դիզելի գինը բարձրանում է ուկրաինական հարվածների պատճառով

Այս տարվա սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845 438

Եվրամիությունը 1.5 մլն եվրո կտրամադրի Սևանա լճի էկոհամակարգի բարելավման ծրագրի իրականացմանը

Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի