Հասարակական

Հայկ Մարությանն ու Իրանի դեսպանը պատրաստ են խորացնել Երևանի և ԻԻՀ քաղաքների հարաբերությունները

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարությանն ու Իրանի դեսպանը պատրաստ են խորացնել Երևանի և ԻԻՀ քաղաքների հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը շնորհավորել է նրան Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ այսուհետ ևս Երևանի և Իրանի գործընկեր քաղաքների միջև հարաբերությունները զարգացման դրական ընթացք կունենան:

Հայկ Մարությանը հույս է հայտնել, որ համաճարակի հետ կապված իրավիճակը հնարավորություն կտա մոտ ապագայում Երևանում կրկին ընդունելու բարեկամ Իրանից ժամանող զբոսաշրջիկներին:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են նաև, որ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր հերթին նշել է, որ Հայաստանի և Իրանի քաղաքների միջև պատմականորեն ձևավորված ջերմ կապերը զարգացման մեծ ներուժ ունեն:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր ձեռնարկել հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում