Ընդդիմադիրների նախաձեռնած ԱԺ խորհրդի նիստը չի կայացել. ԱԺ նախագահը չի եկել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի խորհրդի նիստը, որը նախաձեռնել էին ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները՝ ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու նպատակով, չի կայացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր պատգամավորները սա գնահատեցին անհարգալից վերաբերմունք ՝ ընդդիմության նկատմամբ:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը մասնավորապես ասաց «ԱԺ խորհրդի նիստը, որը նշանակված էր 11-ին, չկայացավ, քանի որ առաջինը՝ ԱԺ նախագահը չեկավ ու չբացեց խորհրդի նիստը: Հիմա սա ես գնահատում եմ անհարգալից վերաբերմունք ՝ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների, ԱԺ 1/5-րդի նկատմամբ: ԱԺ նախագահը պարտավոր է խորհրդարանի բնականոն աշխատանքներն ապահովել և հենց հիմա չի ապահովում»,-ասաց Մարուքյանը:

Նրա կարծիքով՝ ԱԺ նախագահը կարող էր գալ, գոնե նիստը բացել, հայտարարել, որ քվորում չկա, քաղաքական որոշում ունեն և չեն ներկայանում: Մարուքյանի խոսքով՝ եթե ԱԺ նախագահը բացեր, նիստը, հայտարարեր, որ քվորում չկա, քվորումը 2 ժամվա ընթացքում բաց կլիներ, և եթե խորհրդի անդամները ներկայանային ու քվորում ապահովվեր, նիստը կարող էր կայանալ: Իսկ հիմա իրենց համար անհասկանալի է՝ չգիտեն, քվորումը բաց է, թե ոչ:

Մարուքյանը վստահեցրեց, որ ընդդիմադիր խմբակցությունները նախաձեռնել են նիստը, որ քաղաքական պրոցեսները փողոցից բերեն քաղաքական ինստիտուտ:

«Բարգավաճ Հայաստան»-ից Արման Աբովյանը ևս վստահեցրեց, որ ընդդիմադիր խմբակցություններն անում են Սահմանադրությամբ նախատեսված բոլոր քայլերը, որ գերլարված իրավիճակը, որ ստեղծվել է երկրում, բերեն ԱԺ: Նրա խոսքով՝ իրենց նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստի օրակարգում պետք է քննարկեն ստեղծված իրավիճակը, նաև ռազմական դրության չեղարկման հարցը:

Ազգային ժողովի արտահերթ նիստ րավիրելու ընդդիմադիրների փորձը չէր հաջողվել նաև փետրվարի 25-ին:

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA