«Տետ-ա-տետ». Ֆիլհարմոնիկի երաժիշտները, Անուշ Նիկողոսյանը, «Երևան» քառյակն ու հանդիսատեսը մեկ բեմում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները, մենակատար Անուշ Նիկողոսյանը, «Երևան» լարային քառյակը հանդես կգան «Տետ-ա-տետ» յուրահատուկ համերգով՝ հանդիսատեսին հնարավորություն տալով առավել մտերմիկ և ջերմ մթնոլորտում վայելել Անտոնիո Վիվալդիի անզուգական ստեղծագործությունները:Կամերային երաժշտության երեկոն տեղի կունենա մարտի 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ֆագոտահար Շմավոն Գրիգորյանը, որը նաև համերգի գաղափարի համահեղինակներից է, ասաց, որ երեկոյին կարող է մասնակցել շուրջ 150 երաժշտասեր: Կատարելու ենք Անտոնիո Վիվալդիի Ջութակի, Երկու ֆագոտի, ֆլեյտայի և մի շարք կամերային կոնցերտներ:

Նա նշեց, որ դեմ առ դեմ ձևաչափով առաջին անգամ են հանդես գալիս, համավարակից, պատերազմից հետո մեծ եռանդով, ոգևորությամբ են վերադառնում բեմ, փորձում են առավել հետաքրքիր նախաձեռնություններով ներկայանալ, առավել ակտիվ լինել, ետ չնայել ու շարունակել առաջ գնալ՝ զարգացնելով մշակութային կյանքը Հայաստանում:

Ջութակահար Անուշ Նիկողոսյանի խոսքով՝ Եվրոպայում կամերային երաժշտության շատ համերգներ տեղի են ունենում փոքրիկ դահլիճներում, նույնիսկ այնպիսի սրահներում, որտեղ բեմահարթակ չկա: «Կամերային երաժշտություն ասելիս գուցե հենց դա են նկատի ունեցել. երաժիշտներն ավելի մոտ են հանդիսատեսին ու նրանցից ավելի մեծ էներգիա են ստանում: Գուցե նման ձևաչափով համերգը շատերի համար անսովոր լինի, բայց շատ ուրախալի է, որ կկարողանանք հանդիսատեսին մասնակից դարձնել մեր ելույթին»,- ասաց ջութակահարն ու խոստովանեց, որ իր համար սա փորձարարական բնույթ է ունենալու, բայց ուրախ է փորձել, հետո կիսել իր տպավորությունները:

Անդրադառնալով Վիվալդիի ստեղծագործություններին՝ երաժիշտը նշեց, որ Վիվալդին ցանկացած ջութակահարի կյանքում շատ կարևոր դեր ունի: «Նա ջութակահար էր և ժամանակին աշխարհում մեծ հեղափոխություն է արել թե՛ որպես կոմպոզիտոր, թե՛ որպես ջութակահար: Նրա ստեղծագործությունները թվացյալ շատ պարզ են, հասանելի, բայցև՝ վիրտուոզ և հարուստ: Վիվալդին երբեք չի հնանում, նա միշտ արդիական է: Նրա երաժշտությունն այսօրվա է, և միշտ այդպես կլինի: «Տարվա եղանակներն» եմ հաճախ կատարում, բայց «Տետ-ա-տետ» համերգին նվագելու եմ երկու գործ, որոնք նախկինում չեմ հնչեցրել: Ուրախ եմ ամեն անգամ նոր ստեղծագործությունների ծանոթանալու համար, որովհետև մեկը մյուսից հիասքանչ են»,- եզրափակեց Անուշ Նիկողոսյանը:

Համերգին մասնակցելու են ջութակահար Անուշ Նիկողոսյանը, ֆլեյտահար Նարեկ Ավագյանը, ֆագոտահարներ Շմավոն Գրիգորյանն ու Անդրեյ Շամիդանովը, կոնտրաբաս է նվագելու Կարեն Խաչատրյանը, կլավեսին՝ Արթուր Ավանեսովը:

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում