Արայիկ Հարությունյանը հանձնարարականներ է տվել ներքին կարգուկանոնի ապահովման վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 24-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ բնակարանային և ներքին անվտանգային մի շարք հարցերի շուրջ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, խոսելով տեղահանված բնակիչների խնդիրների մասին՝ երկրի ղեկավարն անդրադարձել է հատկապես մայրաքաղաքում գործող բնակվարձերի չափերին: «Ստեփանակերտցիների մի մասի կողմից առաջարկվող բնակարանային վարձերի չափերը ոչ միայն անտրամաբանական են, այլև հեռու են բարոյական նորմերից: Կառավարությունը շտապ միջոցներ է կիրառելու օրենքի սահմաններում վիճակը շտկելու ուղղությամբ, իսկ, անհրաժեշտության դեպքում, անբարեխիղճ վարձատուներին զրկելու ենք պետական աջակցության ծրագրերից և կիրառելու ենք նաև պատասխանատվության միջոցներ»,- ընդգծել է նախագահը և հանձնարարել պատկան մարմիններին կարճ ժամանակում մշակել ու ներդնել համապատասխան կարգավորումներ:

Անդրադարձ է եղել նաև ապօրինի զինամթերքի հավաքագրմանը, ճանապարհային երթևեկության կանոնների խստացմանն ու երկրում օրինականության ապահովմանն ուղղված հարցերի: Նախագահը խստորեն հանձնարարել է լիազոր մարմիններին ապահովել օրենքի գերակայությունը և ներքին կարգուկանոնը՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանխարգելիչ միջոցառումներին և օրենքի առջև բոլորի հավասարությանը:

Հայերեն

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են

COP17-ը պետք է գլոբալ նպատակները վերածի գործնական քայլերի և չափելի արդյունքների. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարները քննարկել են մի շարք հարցեր

Հայաստան է ժամանել Իսպանիայի Սոֆիա թագուհին

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը

Բոլսոնարուն ընդունել է պարտությունը Բրազիլի նախագահական ընտրություններում