Ադրբեջանը պատրաստ չէր խաղաղ եղանակով լուծել հարցը և երկար ժամանակ պատրաստվում էր ռազմական լուծման. Այվազյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը շատ անգամ է ապացուցել, որ պատրաստ չէ Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը՝ ամեն անգամ համաձայնության հասնելու վերջին պահին հանդես գալով նոր նախապայմաններով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով հարցին, թե 2018-ին ԼՂ խնդիրը լուծելու ի՞նչ հնարավորություններ են եղել:

«Տարբեր շրջաններում եղել են հույսի ժամանակաշրջաններ, երբ բոլորիս, համանախագահներին թվացել է, որ կողմերը շատ մոտ են համաձայնության գալուն և հարցը բանակցային եղանակով լուծելուն: Մեղքը կարծում եմ՝ ոչ համանախագահներինն է, ոչ էլ Հայաստանինը: Շատ անգամ, կարող եմ վկայակոչել Կազանի գործընթացը, վերջին վայրկյանին Ադրբեջանն առաջ է քաշել նոր նախապայմաններ, ինչը վկայում է, որ Ադրբեջանը պատրաստ չէր խաղաղ եղանակով լուծել հարցը և երկար ժամանակ պատրաստվում էր ռազմական լուծման»,-ասաց Այվազյանը:

Անդրադառնալով հարցին, թե ո՞րն է պատճառը, որ արգելվել է փրկարարներին որոնողական աշխատանքներ իրականացնել Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայերում՝ ԱԳ նախարարն ասաց, որ բացատրությունը պայմանավորված է կլիմայական վատ պայմաններով: «Վստահ եմ, որ մոտ օրերս անպայման եղանակի բարելավման արդյունքում նորից կսկսվեն այդ աշխատանքները»,-ասաց Այվազյանն ու հավելեց, որ իսկապես կլիմայական պայմանները շատ վատ էին:

Անցած ամիսների ընթացքում որոնումները մի քանի անգամ դադարեցվել են հրադադարի ռեժիմի խախտման, ադրբեջանական կողմում տեղի ունեցած ականի պայթյունի և եղանակների պատճառով: Հիմնականում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են փետրվարի 16-ից: Սա զինադադարից հետո առաջին դեպքն է, երբ որոնումները դադարեցվում են այսքան երկար ժամանակով:

Հայերեն Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում