Boeing ավիաընկերությունը բոլոր ավիագծերին խորհուրդ Է տվել դադարեցնել Boeing 777-ով թռիչքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Boeing ավիաընկերությունը հանձնարարական Է հղել բոլոր ավիագծերին դադարեցնելու Pratt & Whitney PW 4000 շարժիչներով իր 777 շարքի ինքնաթիռների թռիչքները Միացյալ Նահանգների United Airlines ընկերության համանմա ավիահանրանավի հետ տեղի ունեցած միջադեպից հետո: Փետրվարի 21-ին այդ մասին հայտնել Է ընկերության մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Boeing-ն ակտիվորեն հետեւում Է United Airlines ընկերության 328-րդ չվերթի հետ կապված վերջին իրադարձություններին: ԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի (NTSB) հետաքննության անցկացման ընթացքում մենք խորհուրդ տվեցինք դադարեցնել աշխատանքը Pratt & Whitney PW 4000 շարժիչներով 69 թռիչքներ կատարող եւ 59 պահպանման մեջ գտնվող 777-երով, քանի դեռ ԱՄՆ-ի Քաղաքացիականի ավիացիայի դաշնային վարչությունը չորոշի ստուգման համապապատասխան կանոնակարգը»,- ասված Է Boeing-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Ընկերությունը նաեւ լիակատար հավանություն Է հայտնել Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի ավիակագավորիչների որոշմանը, որոնք արդեն որոշել են դադարեցնել այդ ինքնաթիռների թռիչքները:

Փետրվարի 21-ին ԱՄՆ-ի United Airlines ավիաընկերության օդանավում, որը թռչում ղր Դենվերից (Կոլորադոյի նահանգ) Հոնոլուլու (Հավայիի նահանգ), թռիչքի ժամանակ տեղի Է ունեցել շարժիչի խափանում: Ինքնաթիռն անվտանգ վերադարձել Է մեկնաթռիչքի օդանավակայան, սակայն ավիահանրանավի երեսվածքի խոշոր դետալն ընկել Է բնակելի շենքերի անմիջական մերձակայքում: Միջադեպից հետո United Airlines-ը հայտարարել Է, որ «որպես նախազգուշական միջոց անհապաղ ժամանակավոր հիման վրա շահագործումից հետ Է կանչում Pratt & Whitney PW4000 շարժիչներով 24 Boeing 777 ինքնաթիռները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Français Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա