Քաղաքականություն

«Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի մասնակիցները 4 ուղղություններով երթ են անցկացնում Երևանում

1 րոպեի ընթերցում

«Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի մասնակիցները 4 ուղղություններով երթ են անցկացնում Երևանում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ազատության հրապարակում փետրվարի 20-ին անցկացվող «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքով հայտարարվում է շարժման նոր սկիզբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հանրահավաքում նշեց շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ դրանով նոր էջ է բացվում հայ ժողովրդի պատմության մեջ:

«Համաժողովրդական պահանջը պետք է դառնա համաժողովրդական պայքար: Այսօրվանից սկսած «նոն-ստոպ» բողոքի զանգվածային ակցիաներ պետք է անցկակացվեն: Այժմ բաժանվում ենք 4 ուղղություների՝ Մաշտոցի պողոտա- Ամիրյան, Սայաթ Նովա- Աբովյան, Բաղրամյան, Մոսկովյան փողոցներ: Մենք կշարունակենք մեր անհնազանդության ակցիաները: Իշխանություններին պետք է ի ցույց դնենք հեռացման պահանջը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում