Հասարակական

Պատմության հետագծով  

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1921 թ. փետրվարի 18-ին Երեւանի բանտում բոլշեւիկների կողմից կացնահարվեցին ու գնդակահարվեցին հայ ազգային 21 գործիչներ, սպաներ, այդ թվում՝ Սարդարապատի հերոսներ Համազասպ Սրվանձտյանը եւ Նիկոլայ Ղորղանյանը։

-1921 թ. փետրվարի 18-ին Հայաստանի բոլշեւիկյան կառավարության դեմ բարձրացրած ժողովրդական ապստամբության մասնակիցները ազատագրեցին Երեւանը։ Երեւանում ստեղծվեց «Հայրենիքի փրկության կոմիտե»՝ նախկին վարչապետ Սիմոն Վրացյանի նախագահությամբ։

-1977 թ. փետրվարի 18-ին Երեւանում բացվեց ականավոր զորավար Գայի (Հայկ Բժշկյանց) արձանը։

-2013 թ. փետրվարի 18-ին Հայաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ։

-1930 թ. փետրվարի 18-ին հայտնաբերվում է Պլուտոն մոլորակը, որը հետագայում դասվեց գաճաճ մոլորակների շարքին։

-1979 թ. փետրվարի 18-ին Սահարա անապատում պատմության մեջ առաջին անգամ տեղում է ձյուն։

-1906 թ. փետրվարի 18-ին ծնվել է Համազասպ Բաբաջանյանը՝ Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս։

-1930 թ. փետրվարի 18-ին ծնվել է Ալեքսանդր Ազատյանը՝ հայ նկարիչ, գոբելենագործ:

-1932 թ. փետրվարի 18-ին ծնվել է Վիլեն Ասլանյանը՝ ֆիզիկոս:

-1937 թ. փետրվարի 18-ին ծնվել է Արմեն Զաքարյանը՝ հայ կենսաֆիզիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր (1995), պրոֆեսոր (2003)։

-1944 թ. փետրվարի 18-ին ծնվել է Էդուարդ Դանիելյանը՝ հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

-1564 թ. փետրվարի 18-ին մահացել է Միքելանջելոն՝ Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի մեծագույն նկարիչներից, նաեւ՝ քանդակագործ (ծնվ.՝ 1475 թ.)։

Հիշարժան փաստեր եւ պատմություններ

-Արեւը Երկիր մոլորակից մեծ է 300 000 անգամ:

-Որպեսզի լույսն արեւից հասնի մեր մոլորակին, անհրաժեշտ է 8,3 րոպե, այսինքն, եթե անգամ մի օր արեւը մարի, մենք դա անմիջապես չենք իմանա:

-Արեգակնային համակարգը մոտավորապես 4,6 միլիարդ տարեկան է, եւ ըստ գիտնականների հաշվարկների՝ այն կգոյատեւի եւս մոտ 5 միլիարդ տարի:

-Մերկուրին եւ Վեներան ունիկալ մոլորակներ են, քանի որ չունեն որեւէ արբանյակ:

-Վեներան միակ մոլորակն է, որն արեգակնային համակարգի մյուս մոլորակների համեմատ հակառակ ուղղությամբ է պտտվում:

-Ինչպես որ Լուսնի վրա մինչ օրս մնացել է առաջին անգամ Լուսնի վրա ոտք դրած տիեզերագնացի՝ Նիլ Արմսթրոնգի ոտնահետքը, այնպես էլ ցանկացած հետք այնտեղ մնում է ընդմիշտ, քանի որ Լուսնի վրա քամի չկա: Իհարկե, տեսականորեն հետքերի վրա կարող է ազդել երկնաքարերի անձրեւը կամ ցանկացած պայթյուն:

-Լուսինը մեր մոլորակից հեռանում է տարեկան 4 սմ-ով:

Մ. Ա.

Հայերեն

Պակիստանի մայրաքաղաքում արգելվել է երեխաների ամուսնությունը

Արթուր Ավետիսյանը մարմնամարզության ԵԱ-ում բրոնզե մեդալակիր է

Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհուրդը հերթական նիստն է գումարել

Բենքսին ներկայացրել է նոր գրաֆիտի, սակայն դրա գտնվելու վայրը գաղտնի է պահում

Կայացել է ՆԳՆ ոստիկանության հրաձգության առաջնությունը

ՀՀ նախագահը ծրագրային ելույթով է հանդես եկել ՀՊՏՀ-ում անցկացված «Ներդրումներ, տարածքային զարգացում, լոգիստիկա» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

ԱՄՆ-ն Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին հրադադարի նոր առաջարկներ է փոխանցել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Եվրասիական կապիտալի շուկաների միության 30-ամյակին նվիրված համաժողովին

Ուկրաինան խաղաղության հուշագրում պահանջում է հրադադար ցամաքում, ծովում և օդում․NYT

Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Շիրակի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին