Հասարակական

Երևանում ուժեղ քամիներն առաջացրել են ավերածություններ

1 րոպեի ընթերցում

Երևանում ուժեղ քամիներն առաջացրել են ավերածություններ

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ուժեղ քամիների հետևանքով ավերածություններ են գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ ավերածություններ են գրանցվել Չարբախի հատվածում:

«Ինչպես և կանխատեսվել էր, հանրապետության շրջանների մեծ մասում այս պահին առկա են ուժեղ քամիներ, որոնց արագությունն առանձին հատվածներում հասնում է 25մ/վրկ։ Ուժգին քամիներ կան նաև մայրաքաղաքում, որոնք Չարբախի հատվածում արդեն առաջացրել են ավերածություններ։ Մինչև կեսօր ուժեղ քամիները դեռևս կպահպանվեն, իսկ կեսօրից հետո դրանց ուժն աստիճանաբար կթուլանա»,-ասված է հաղորդագրությունում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում