Հասարակական

Հունաստանի դեսպանության ռազմական կցորդն այցելել է Ռազմական համալսարան

1 րոպեի ընթերցում

Հունաստանի դեսպանության ռազմական կցորդն այցելել է Ռազմական համալսարան

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը փետրվարի 16-ին հանդիպել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գերասիմոս Ավլոնիտիսի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն ռազմական կրթության ոլորտում հայ-հունական համագործակցությանն առնչվող հարցեր, կարևորվել են ռազմական համալսարանում հունարենի լսարանի վերաբացման և դասընթացների կազմակերպման աշխատանքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում