Տնտեսություն

Հայաստանում 2020-ին ինտենսիվ այգիների տարածքները 2019-ի համեմատ աճել են 10 անգամ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2020 թվականին ինտենսիվ այգիների տարածքները 2019-ի համեմատ աճել են 10 անգամ։ Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2019 թվականին 2018-ի համեմատ ինտենսիվ այգիների տարածքներն աճել էին 2,5 անգամ։ Իսկ 2020 թվականին 2019-ի համեմատ ՀՀ-ում ինտենսիվ այգիները մոտ 10 անգամ աճել են՝ 53 հեկտարից դառնալով 518 հեկտար։ Իհարկե, այս ծավալները դեռ այն ծավալները չեն, չնչին են։ Մեր խնդիրն այն է, որ եթե երկրաչափական պրոգրեսիայով չենք կարողանում աճել, գոնե շատ էական տեմպերով աճենք, որպեսզի արդեն քառանիշ կամ հնգանիշ թվերով լինեն մեր ինտենսիվ այգիները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ այգիներն արդեն սկսել են բերք տալ։

Միաժամանակ, վարչապետը հավելեց, որ նախորդ տարի գյուղատնտեսական արտադրանքի արտահանումն աճել է 2 տոկոսով, սակայն դրանից ստացված ֆինանսական միջոցների ծավալն աճել է ավելի քան 30 տոկոսով: «Սա ինտենսիվ այգիներից ստացված բերքի արդյունքն է»,- նկատեց կառավարության ղեկավարը:

Հայերեն

Թուրքիան հույս ունի, որ Ստամբուլում նախատեսված բանակցությունները կհաջողեն

ՀՀ ՄԻՊ-ը և Շիրակի մարզպետ քննարկել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները. ՄԻՊ-ը հանդիպել է լրագրող Լիլիթ Աղեկյանի մոր և քրոջ հետ

Պարեկները մայիսի 5-12-ին Երևանում հայտնաբերել են 4 983, մարզերում ՝ 15 155 խախտում

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 65,65 դոլար

Գավառում ԵՄ դեսպանի, Ռումինիայի Հանրապետության և Բելգիայի թագավորության դեսպանների մասնակցությամբ անցկացվել է «Եվրոպայի օր» միջոցառումը

Գեղարքունիքի մարզպետն ընդունել է Հայաստանում ԵՄ, Բելգայի և Ռումինիայի դեսպաններին

Հնդկաստանը և Պակիստանը կքննարկեն սահմաններից զորքերի դուրսբերման հարցը

Ֆրանսիան տարեվերջին կսկսի ռազմավարական սուզանավերը համալրել նոր բալիստիկ հրթիռներով

Հնդկաստանը Պակիստանի հետ բանակցություններ կվարի ահաբեկչության դեմ պայքարի և Քաշմիրի խնդրի շուրջ

Դոնալդ Թրամփը վստահ է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում կարելի է դրական արդյունքների հասնել