Տարածաշրջանային

Մեզ անտեսում են. ադրբեջանցի զինվորականները բողոքի ակցիաներ են իրականացնում ՊՆ դիմաց

2 րոպեի ընթերցում

Մեզ անտեսում են. ադրբեջանցի զինվորականները բողոքի ակցիաներ են իրականացնում ՊՆ դիմաց

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին մասնակցած և տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած ադրբեջանցի զինվորներն անտեսված են, քանի որ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են պարգևատրել նրանց կամ նպաստ նշանակել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական սոցցանցերում ամեն օր հրապարակվում են նոր տեսանյութեր, որտեղ ադրբեջանական զինված ուժերի զինծառայողները բողոքում են իրենց հանդեպ պետության վերաբերմունքից՝ նշելով, որ պարգևատրումների են արժանանում այն զինծառայողները, որոնք թիկունքում են եղել, իսկ նրանք, ովքեր կռվել են առաջին գծում, հիմա անտեսված են:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրաժարվում է որևէ բացատրություն տալ այս բողոքների առնչությամբ:

Ադրբեջանական Free Azerbaijan կայքը հրապարակել է տեսանյութ, որտեղ մի խումբ զինծառայողներ ու զոհվածների հարազատներ բողոքի ակցիա են իրականացնում Ադրբեջանի պաշտպանության նախարարության մոտ՝ բացատրություններ պահանջելով իշխանություններից:

Նշվում է նաև, որ կան մեծ թվով անհետ կորածներ, որոնց ճակատագրի մասին հարազատներին տեղեկություններ չեն հաղորդում: «Հայտարարվում է, որ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում, սակայն այս ընթացքում պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն չի տրամադրել գտնված մարմինների վերաբերյալ: Ծնողներն անգամ չգիտեն՝ որդիները գերի՞ են, թե մահացել են, իսկ պատկան մարմինները նրանց մարմինները թողել են փտելու Ղարաբաղի ռազմական գործողությունների գոտիներում»,- գրում է Free Azerbaijan-ը:

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը․ Ֆրենկ Փալոն

Քաղաքականություն

ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը․ Ֆրենկ Փալոն

Սարգիս Գալստյանը ստացել է «Սարխան» ծածկանունը և լրտեսություն կատարել Ադրբեջանի համար. ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Ադրբեջան

Սարգիս Գալստյանը ստացել է «Սարխան» ծածկանունը և լրտեսություն կատարել Ադրբեջանի համար. ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում