Հասարակական

Պատմության հետագծով  

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1879 թ. փետրվարի 5-ին ծնվել է Հովհաննես Ադամյանը՝ հայ ճարտարագետ եւ գյուտարար, գունավոր հեռուստացույց հայտնագործողը։ Ավելի քան 20 հայտնագործությունների (հիմնականում հեռուստատեսության ու լուսահեռագրման բնագավառներում) եւ լուսահեռագրման համակարգի հեղինակ:

-1957 թ. փետրվարի 5-ին ծնվել է Ֆլորա Մարտիրոսյանը՝ հայ երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, «Artists for Peace» բարեգործական կազմակերպության հիմնադիր, «Never Again» մշակութային շարժման նախաձեռնող։ Հայտնի է ժողովրդական երգերի կատարմամբ։

-1957 թ. փետրվարի 5-ին սկսեց հեռարձակվել Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:

-1993 թ. փետրվարի 5-ին Արցախյան ազատամարտի ժամանակ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը լայնածավալ հարձակում սկսեցին Մարտակերտի ռազմաճակատում, որն ավարտվեց Հորադիզում, Կուբաթլուում, Ջաբրայիլում, Ֆիզուլիում եւ Զանգելանում կենտրոնացված հակառակորդի ռազմական խմբավորումների ջախջախմամբ:

-2003 թ. փետրվարի 5-ին Հայաստանը դարձավ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ:

-1900 թ. փետրվարի 5-ին ծնվել է Հայկ Ասատրյանը՝ հայ հասարակական-քաղաքական գործիչ, փիլիսոփա (վախճ.՝ 1956 թ.):

-1948 թ. փետրվարի 5-ին ծնվել է Լավրենտ Վարդանյանը՝ հայ նկարիչ:

-1956 թ. փետրվարի 5-ին ծնվել է Սյուզան Խարդալյանը՝ շվեդահայ լրագրող, հրապարակախոս եւ փաստավավերագրական ֆիլմերի ռեժիսոր:

Հիշարժան փաստեր եւ պատմություններ

-1 ճ/գ դարչինը պարունակում է 1.4 գ մանրաթել, նաեւ կալցիումի եւ երկաթի լավ աղբյուր է։ Դարչինի ձողիկները պարունակում են նաեւ վիտամին A եւ այլ խմբի վիտամիններ։

-Բժշկության մեջ դարչինն օգտագործվում է նաեւ շաքարային դիաբետը բուժելու համար:

-Նաեւ բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ դարչինն օգնում է կայունացնել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ, եւ ապացուցվել է, որ դարչինի հոտը նպաստում է ուղեղի աշխատանքին։

-Դարչինը նաեւ շատ է օգտագործվում ատամների համար նախատեսված հեղուկների եւ մածուկների մեջ։

-Դարչինի փոքր ծառից կարող են ստանալ շուրջ 5 կգ դարչին, կարող է լինել կոտրված, իսկ բարակ կեղեւները կլորանում են եւ դառնում մեզ հայտնի դարչինի ձողիկները։ Դարչինի ծառերն աճում են բնական ճանապարհով եւ ճյուղերի կտրումից հետո արագ վերականգնվում են։

-Հռոմեական կայսրության ժամանակ դարչինը շատ թանկ համեմունք էր, այն 15 անգամ ավելի արժեր, քան արծաթը։

-Փաստերը ցույց են տալիս, որ դարչինի մշակումը սկսվել է շատ վաղուց Շրի Լանկայում։ 1536-ին պորտուգալացիները ներխուժեցին Շրի Լանկա եւ նրա թագավորից ամեն տարի պահանջեցին վճարել 110000 ֆունտ դարչին։

-1 դար հետո, երբ նիդերլանդացիները գրավեցին Շրի Լանկան, դարչինի մշակման համակարգ ստեղծեցին, որը շարունակում են օգտագործել առ այսօր։

Մ. Ա.

Հայերեն

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը ներկայացրել է Թանգարանների միջազգային օրվա շրջանակում իր ծրագիրը

Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ

Կառավարությունը հավանություն տվեց բարձրագույն կրթության և գիտության ոլորտում բարեփոխոմներ իրականացնելու վերաբերյալ օրենքի նախագծին

Մարմարիկում կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքների շրջանակում փորձ է արվում գտնել տվյալ տարածքի տիեզերական լուսանկարները. ԲՏԱ նախարար

Հութիները հայտնել են Բեն Գուրիոն օդանավակայանը 24 ժամվա ընթացքում երրորդ անգամ թիրախավորելու մասին

Պետական զինամթերքը կհատկացվի ռազմարդյունաբերական ընկերություններին նոր արտադրանքի մշակման նպատակով. ԲՏԱ նախարար

Թրամփը հնարավոր է համարում իր այցը Թուրքիա՝ ռուս-ուկրաինական բանակցություններում առաջընթացի դեպքում

Հայաստանն ու Եթովպիան քննարկել են ԿԳՄՍ ոլորտներում համագործակցության հնարավորությունը

Կառավարությունը գյուղտեխնիկա գնելու համար լիզինգի աջակցության ծրագրի շեմը բարձրացրեց մինչև 500 մլն դրամ

Քննարկվում է դպրոցներում անվտանգային անցակետեր տեղադրելու հարցը