Մշակույթ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը ներկայացրել է Թանգարանների միջազգային օրվա շրջանակում իր ծրագիրը

3 րոպեի ընթերցում

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը ներկայացրել է Թանգարանների միջազգային օրվա շրջանակում իր ծրագիրը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը ևս միանում է թանգարանային աշխարհի կարևորագույն իրադարձություններին, և Կոմիտասի թանգարանի մուտքը մայիսի 17-18-ին ազատ է․ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թանգարանից հայտնում են, որ մայիսի 17-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտը բաց կլինի մինչև կեսգիշեր՝ 11:00-24:00:

ԾՐԱԳԻՐ

Մայիսի 17

11։00-00։00 Մշտական ցուցադրություն

11։00-00։00 «Փարիզյան հանդիպումներ» Ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի մտերիմ բարեկամ Մարգարիտ Բաբայանի 150-ամյակին

13։00  «Կոմիտասի տունը» Նկարչության բաց դաս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների հետ

15։00 «Ծանոթ և անծանոթ Կոմիտասը» Լուսինե Սահակյանի դասախոսությունը ծանոթ Կոմիտասի մասին, բայց այն Կոմիտասի, որը ոչ թե հուսահատ ու տխուր է, այլ ուրախ, կենսախինդ, մանկասեր, թատերասեր: Միևնույն ժամանակ Վարդապետը, որը ապրում էր բարդ ժամանակներում, այդ ժամանակների զուգահեռները մեր ապրածի հետ և Կոմիտասի առաքելությունը իբրև ուղեցույց մեզ ապրեցնելու համար:

16։00 «Զար Զընգը, թող զընգը» մանկապատանեկան կրթական ծրագիր Չինարի ծառի մոտ. ինտերակտիվ ծանոթացում նվագարաններին՝ հեքիաթների և երաժշտության ուղեկցությամբ:

18։00 Համերգ. «Գեղարդ» երգեցիկ խումբ և Նոր Նորքի Հայորդաց տան «Շողակաթ» մանկական երգչախումբ

20։00 Առաջին անգամ պարային պերֆորմանս Կոմիտասի թանգարանում «Բալմանուկյան» պարային նախագծի կատարմամբ 

Մայիսի 18

19:00 Համերգային ծրագիր «Նվիրում Կոմիտասին»

Այս տարին թանգարանի համար հոբելյանական է. լրացավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հիմնադրման 10-ամյակը։           

Մշակութային կառույցն այս ընթացքում ակտիվ գործունեություն է ծավալել Հայաստանում և արտերկրում՝ կազմակերպելով թանգարանային ցուցադրություններ, ինչպես նաև «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը, մշակութային տարբեր միջոցառումներ։ Թանգարանը դարձել է սիրված վայր զբոսաշրջիկների՝ հատկապես սփյուռքահայերի համար։                                               

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում