Երևան

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանում անցկացվել է «Դպրոցական ավագանու» նիստ

1 րոպեի ընթերցում

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանում անցկացվել է «Դպրոցական ավագանու» նիստ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ քաղաքապետարանում անցկացվեց «Դպրոցական ավագանու» նիստ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, քաղաքի օրենսդիր մարմնի դերում հունիսի 2-ին 9-րդ դասարանների աշակերտներն են եղել: Նիստը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: 

Նախապես ուղարկված 69 զեկույցներից աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության, հանրակրթության վարչությունների, ինչպես նաև Երևան քաղաքի ավագանու խմբակցությունների կողմից ընտրվել էին լավագույն յոթը, որոնք էլ ներկայացվեցին ավագանու քննարկմանն ու հաստատմանը:  

Ըստ աղբյուրի՝ ավագանու պատանի անդամները խոսել են քաղաքային տնտեսության տարբեր խնդիրների մասին, ներկայացրել իրենց՝ Երևանն առավել հարմարավետ դարձնելու վերաբերյալ առաջարկները:

 

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում