Տարածաշրջանային

Ադրբեջանը սկսել է Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի շինարարությունը

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը սկսել է Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի շինարարությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն իր վերահսկողության տակ անցած Ֆիզուլիում սկսել է միջազգային օդանավակայանի շինարարական աշխատանքները: Օդանավակայանի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022թ. ապրիլ-մայիսին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Azertac լրատվական գործակալության օդանավակայանի շինարարական աշխատանքները իրականացնող կազմակերպության գլխավոր ինժեներ Ջավարագ Շիրիեւը հայտնել է, որ շինարարական աշխատանքները բավականին դանդաղում են, քանի որ տարածքում իրականացվում է ականազերծում:

«Այս տարվա գարնանից շինարարությունն իրականացվելու է արագացված տեմպերով և նախատեսվում է անցնել շուրջօրյա աշխատանքային ռեժիմի: Բացի այդ, այս տարի նախատեսվում է նաև ավարտել 3000 մետր երկարությամբ թռիչքուղու շինարարությունը », - նշել է Շիրիեւը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում