Տարածաշրջանային

Թուրքիայի Իզմիր քաղաքում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի Իզմիր քաղաքում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էգեյան ծովի ավազանում Իզմիր քաղաքի Կարաբուրուն թաղամասի մոտակայքում երկու հզոր երկրաշարժ է գրանցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը:

Երկրաշարժերը գրանցվել են փետրվարի 1-ի առավոտյան մեկ րոպե ընդմիջումով: Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի (AFAD) կայքում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ առաջին երկրաշարժը տեղի է ունեցել 08.46-ին` 5,1 մագնիտուդ ուժգնությամբ և 20,69 կիլոմետր խորության վրա, իսկ երկրորդը 08.47-ին`4,8 մագնիտուդ ուժգնությամբ և 7 կիլոմետր խորության վրա: Երկրաշարժերի ընթացքում մարդկային կորուստների կամ նյութական վնասների մասին դեռևս տեղեկություններ չեն հրապարակվել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում