Ինովացիա

ՀՌՀ նախագահը ներկայացրեց «Ա1+»-ին և «Հ2»-ին հանրապետական սլոթ չտրամադրելու պատճառը

1 րոպեի ընթերցում

ՀՌՀ նախագահը ներկայացրեց «Ա1+»-ին և «Հ2»-ին հանրապետական սլոթ չտրամադրելու պատճառը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի խոսքով` հեռուստաընկերությունների հանրապետական ծածկույթում սլոթ ստանալու համար «Ա1+»-ի և «Հ2»-ի ներկայացրած ծրագրերը թույլ են եղել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հակոբյանն ասաց հունվարի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում՝ նշելով, որ դա է եղել հեռուստաընկերություններին սլոթ չտրամադրելու պատճառը:

«Եթե մրցույթին մասնակցում են 10 հավակնորդ, իսկ տեղերի քանակն 8 է, երկուսն այսպես, թե այնպես դուրս են մնում: Հանրապետական ծածկույթի համար «Ա1+»-ի ծրագիրը թույլ էր, բոլոր մեր գնահատման ցուցանիշները բաց են բոլորի համար: Մենք կոչ ենք անում բոլորին գալ, ծանոթանալ ու կարծիք հայտնել, թե որքանով է օբյեկտիվ կամ սուբյեկտիվ եղել մեր հանձնաժողովը, նույնը վերաբերում է նաև «Հ2»-ին»,- ասաց Հակոբյանը:

Տիգրան Հակոբյանը հիշեցրեց, որ հեռուստաընկերությունները հավաքել էին բավարար միավորներ` մայրաքաղաքում հեռարձակվելու համար, սակայն նման հնարավորության համար իրենք չէին դիմել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում